Լրահոս

05.02.2011 12:46


Գիտնականները անքնության դեմ պայքարի միջոց են գտել

Անքնությունը կարող է մարդու առողջության համար լուրջ սպառնալիք լինել։ Պիտսբուրգի համալսարանի բժշկության դպրոցից Դանիել Բյուսեն գործընկերների հետ միասին պարզել է, թե լավ քնի համար ինչ է անհրաժեշտ։ Այսպիսով, առաջին հերթին հարկավոր չէ ինքդ քեզ ստիպել, որ քնես, ավելի լավ է անկողնուց վեր կենալ։ Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել գիտափորձից հետո։

Գիտնականները հավաքել են 79-հոգանոց խումբ՝ միջինը 72 տարեկան։ Նպատակը կարճաժամկետ վարքագծային թերապիայի նոր մեթոդաբանություն թեստավորելն էր։ Այդ մեթոդը հնարավորություն է տալիս փոխել հիվանդի մտածելակերպը, հաղթահարել նրա հուզական և հոգեբանական խնդիրները։ Այդ մոտեցումը ենթադրում է որևէ դեղամիջոց չօգտագործել։ Անհրաժեշտ է ամենօրյա տևական աշխատանք հոգեբանի հետ (մինչև 8 ժամ)։

Բյուսեն թերապիայի անցկացման ժամանակահատվածը կրճատել է մինչև 2 ժամ։ Այդ ընթացքում գիտնականները փորձում էին կամավորներին վարժեցնել քնի հատուկ կենսակարգի, որի ընթացքում նրանց արգելվում էր իրեն ստիպել, որ քնի։ Մասնագետները վստահ են, որ կենսաբանական ժամացույցը մեզանից լավ գիտի՝ ինչ անել։ Դրա շնորհիվ գիտափորձի մասնակիցների երկու երրորդը հայտնել է քնի որակի նշանալի բարելավման մասին։ Այդ ազդեցությունը պահպանվում է առնվազն 6 ամիս։

Այս խորագրի վերջին նյութերը