Լրահոս

18.11.2009 10:38


Տիգրան Կարապետյան. «Տիգրան Սարգսյանը վաղուց էր հոգով–սրտով հանրապետական»

Տիգրան Կարապետյան. «Տիգրան Սարգսյանը վաղուց էր հոգով–սրտով հանրապետական»

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետի Հանրապետական կուսակցության անդամ դառնալը, ասել է, թե Տիգրան Սարգսյանը վաղուց էր հոգով-սրտով հանրապետական։

- Մեր տվյալներով՝ վարչապետը պետք է դառնար կա՛մ ՄԻԱԿ-ի, կա՛մ Արմենականների նախագահը։ Չստացվեց, կամ միտքը հնացավ, և արդեն անիմաստ էր մնալ անկուսակցական,-նշել է նա։

Այն հարցին, թե ինչո՞ւ հիմա այդ որոշումը կայացվեց, ԺԿ նախագհը պատասխանել է, թե մտածում է, որ ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն։ Իսկ թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, նա  նշել է, թե չի կարող կոնկրետ ասել։

-Համենայնդեպս, կարող եմ ասել, որ առանց առիթ դա չի եղել և շուտով կիմանանք, թե որն էր պատճառը,-ասել է Տիգրան Կարապետյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը