Քաղաքական

16.09.2015 17:33

«Նաիրիտ»–ի վերաբերյալ վերջնական որոշում չկա

«Նաիրիտ»–ի վերաբերյալ վերջնական որոշում չկա

ՀՀ կառավարությունը «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ վերջնական որոշում չունի: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Միաժամանակ, նա հայտնել է, որ «Նաիրիտ»–ի վերագործարկման համար շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար է պահանջվում, ինչը Կառավարությունը չի կարող ներդնել:

Զախարյանը նաև նշել է, որ Համաշխարհային բանկի մասնագետների կատարած ուսումնասիրությունների արդյունքում գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է համարվել:

Իսկ 60 մլն դոլարով վերագործարկելու ծրագիրը, որը ներկայացվել է «Նաիրիտ»–ի մասնագետների կողմից, ըստ ՀՀ կառավարության՝ իրատեսական չէ։

–Աշխարհում անցած 2–3 տարիներին շատ բան է փոխվել, այդ թվում` կաուչուկի պահանջարկի հարցում,–ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ կառավարության համար ձեռնտու չէ գործարանի չաշխատելը, որովհետև պահպանության ծախսերի վրա հսկայական գումարներ են ծախսվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։