Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ աղմկոտ քննարկումները կարծես ստվերեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական այլ խնդիրները։ Որքան էլ բախտորոշ եւ պատմական նշանակություն ունենա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ բնական էր, որ այն դարձավ աշխույժ բանավեճերի եւ քաղաքական ուժերի նոր դիրքավորման առիթ, չպետք է թույլ տալ, որ քաղաքական բանավեճը կենտրոնանա բացառապես այդ խնդրի վրա՝ ուշադրությունից դուրս թողնելով, նույնքան, գուցե եւ ավելի կարեւոր ու տարողունակ խնդիրներ։
Հայ Ազգային Կոնգրեսը, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ գնահատականներ տվեցին հայ-թուրքական կարգավորման գործընթացին եւ դրա հետեւանքով առաջացած արտաքին եւ ներքաղաքական զարգացումներին, հիմնավորելով, որ արտաքին քաղաքականության բնագավառում արձանագրված ձախողումները եւ անհարկի զիջումները հետեւանք են Հայաստանում առաջացած խորը տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի՝ ինչը արդյունք է կեղծված նախագահական ընտրությունների, իշխանությունների ոչ լեգիտիմության, մարտիմեկյան սպանդի։
Քաղբանտարկյալների առկայությունը, հավաքների եւ խոսքի ազատության ոտնահարումները, շարունակվող ոստիկանական բռնաճնշումների բնույթը եւ այլն վկայություն են այն բանի, որ վարչախումբն ի դեմս սեփական ժողովրդի տեսնում է իր ամենաոխերիմ թշնամուն եւ պատերազմ է հայտարարել նրա դեմ։ Դրանով իշխանությունն ապացուցում է, որ իր բնույթով ունակ չէ երկիրը կառավարել օրինական ու ժողովրդավարական մեխանիզմներով։
Մարդու իրավունքների ու ժողովրդավարական ազատությունների համատարած խախտումները, ապօրինի մենաշնորհային-օլիգարխիկ համակարգի միջոցով ժողովրդի օր-օրի ահագնացող մոլագար կողոպուտը անիմաստ են դարձնում այս իշխանության պայմաններում որեւէ բարեփոխման սպասելիք եւ սպառնում են երկրի անվտանգությանն ու պետականության գոյությանը։
Երկրում օրինականության ապահովմանը, ժողովրդի կենսական շահերի ու ժողովրդավարական ազատությունների ապահովմանը, սոցիալական վիճակի թեթեւացմանն ուղղված համակարգված քայլեր չանելու դեպքում առկա ճգնաժամը ծավալելու է համատարած դժգոհությունը եւ սպառնալու է վերաճել համաժողովրդական ընդվզման։
Հայ Ազգային Կոնգրեսը, առաջնորդվելով պետականության ու ժողովրդի առջեւ իր քաղաքական պատասխանատվության գիտակցումով, շարունակելու է հետեւողական ու վճռական պայքարը իր առջեւ դրած հիմնական ու տարողունակ խնդրի՝ սահմանադրական կարգի վերականգնման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման համար՝ ինչից ածանցվում են մյուս բոլոր՝ արտաքին եւ ներքաղաքական խնդիրները ու դրանց լուծումը՝ անկախ իրենց հնչեղությունից։ Ու դրան էլ հարմարեցնելու է իր պայքարի մարտավարությունը։
ՀԱԿ հայտարարություն