Շիրակի մարզում ՄԻԱՎ վարակակիրների 80 և ավելի տոկոսը միգրանտներ են
Դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կամ կանխարգելման օր: Շիրակի մարզում հետաքրքիր մի միտում է նկատվում՝ ՄԻԱՎ վարակակիրների 80 և ավելի տոկոսը միգրանտներ են, ովքեր արտերկիր են մեկնում հիմնականում ժամանակավոր աշխատանք գտնելու հույսով ու վերադառնում որպես ՄԻԱՎ վարակակիրներ: Մասնագետների խոսքերով՝ եթե արտասահմանում այդ հիվանդությամբ վարակվում են հիմնականում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող և անկանոն սեռական կյանք վարող անձինք, ապա Հայաստանում, մասնավորապես Շիարկի մարզում, ՄԻԱՎ-ով վարակվում են սովորական ընտանիքները: Պատճառը սոցիալական ծանր վիճակի պատճառով արտերկրում աշխատելն է, և որպես հետևանք՝ մեկնողներից շատերը վարակակիր ու վարակ տարածողներ են դառնում:
«Միգրանտները մեծ տոկոս են կազմում: Շիրակի մարզում վարակակիրների մեծ մասը միգրանտներն են: Երկրորդ տեղում թմրամիջոց օգտագործողներն են»,-ասել է բժիշկ-վեներոլոգ Սեդրակ Պետրոսյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի