Լրահոս

05.02.2011 12:20


Դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպում է ունեցել Սեմրա հիմնադրամի նախագահի և փոխնախագահ հետ

Դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպում է ունեցել Սեմրա հիմնադրամի նախագահի  և փոխնախագահ հետ

Փետրվարի 4-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպում ունեցավ Ժուրա կանտոնի նահանգների խորհրդական (Conseiller aux Etats), Ժուրա կանտոնի եւ Հանրապետության նախկին նախարար, Սեմրա (Semra) հիմնադրամի նախագահ Կլոդ Հեշի եւ նույն հիմնադրամի փոխնախագահ Ժան-Պիեռ Բեռնհարդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ժուրա կանտոնի կողմից հիմնադրամի միջոցով Հայաստանում երեխաների աջակցության ծրագրերի ընթացքը, կանտոնի առողջապահության, համագործակցության եւ կրթության ծառայությունների եւ Երեւանի մանկաբուժության կենտրոնի, ինչպես նաեւ Սեմրա հիմնադրամի եւ Երեւանի Արաբկիր բժկական կենտրոնի միջեւ համագործակցության ուղղությունները: Հանդիպման ընթացքում դեսպան Ազնավուրը կարեւորեց Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին ցուցաբերվող օժանդակության շարունակումը եւ ընդլայնումը:

Սեմրա հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո' դրսեւորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին եւ արդեն ավելի քան 20 տարի պարբերական ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին:

Այս խորագրի վերջին նյութերը