Տնտեսական

15.09.2015 15:14


«Թունավորման մասին լուրերը չեն զարմացնում»

«Թունավորման մասին լուրերը չեն զարմացնում»

–Հասել ենք մի վիճակի, երբ թունավորման մասին լուրերը մեզ չեն զարմացնում,–այսօր հրավիրված ասուլիսում ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ընդգծելով, որ մեր երկրում սննդային թունավորումների թիվը 2015թ. ռեկորդային է: Մասնավորապես, 2014թ. գրանցվել է 1 դեպք, 2013-ին` ոչ մի, 2012-ին՝ 2։

Դպրոցներում և մանկապարտեզներում գրանցվող թունավորումների պատճառը նա հիմնականում համարում է անբարեխիղճ տնտեսվարողներին:

–Պետական կառույցներն էլ չեն աշխատում: Որոշ մարդկանց համար Սննդի անվտանգության պետական տեսչությունը չինարեն այբուբեն է,- նշել է Պիպոյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը