ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար. «...պաշտոնական Երևանը պետք է հասներ Աքվիլայում և Մուսկոկում արած հայտարարություններին հղման բացառմանը»
Անդրադառնալով այսօր Աստանայում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանն ասել է, որ ինչպես և ենթադրվում էր Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովին Արցախի վերաբերյալ բեկումնային փաստաթուղթ չընդունվեց: Այս մասին տեղեկացնում է «artsakhnews» կայքը՝ փոխանցելով, որ Մ. Մայիլյանը նշել է նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները սահմանափակվեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայտարարության ընդունմամբ և կոչ արեցին կողմերին ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ ուղղված հրադադարի ռեժիմի պահպանմանը և բոլոր ոլորտներում վստահության միջոցների իրականացմանը:
«Փաստաթղթի պատրաստման ժամանակ պաշտոնական Երևանը պետք է հասներ փաստաթղթում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների կողմից Աքվիլայում և Մուսկոկում արած հայտարարություններին հղման բացառմանը: Ակնհայտ է, որ այդ հայտարարություններում պարունակվող սկզբունքների և տարրերի հիման վրա խնդրի խաղաղ լուծմանը հասնելն անհնար է:Ավելին, անընդունելի է այդ հայտարարությունները հիշատակել միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի կողքին, որոնց համապատասխան էլ ենթադրվում է լուծել ղարաբաղաադրբեջանական հակամարտությունը»,-ավելացրել է ԱԳ նախարարի նախկին տեղակալը:
ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար. «...պաշտոնական Երևանը պետք է հասներ Աքվիլայում և Մուսկոկում արած հայտարարություններին հղման բացառմանը»
Անդրադառնալով այսօր Աստանայում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանն ասել է, որ ինչպես և ենթադրվում էր Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովին Արցախի վերաբերյալ բեկումնային փաստաթուղթ չընդունվեց: Այս մասին տեղեկացնում է «artsakhnews» կայքը՝ փոխանցելով, որ Մ. Մայիլյանը նշել է նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները սահմանափակվեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայտարարության ընդունմամբ և կոչ արեցին կողմերին ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ ուղղված հրադադարի ռեժիմի պահպանմանը և բոլոր ոլորտներում վստահության միջոցների իրականացմանը:
«Փաստաթղթի պատրաստման ժամանակ պաշտոնական Երևանը պետք է հասներ փաստաթղթում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների կողմից Աքվիլայում և Մուսկոկում արած հայտարարություններին հղման բացառմանը: Ակնհայտ է, որ այդ հայտարարություններում պարունակվող սկզբունքների և տարրերի հիման վրա խնդրի խաղաղ լուծմանը հասնելն անհնար է: Ավելին, անընդունելի է այդ հայտարարությունները հիշատակել միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի կողքին, որոնց համապատասխան էլ ենթադրվում է լուծել ղարաբաղաադրբեջանական հակամարտությունը»,-ավելացրել է ԱԳ նախարարի նախկին տեղակալը: