Քաղաքական

15.09.2015 12:33

Վերահաստատվեց ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը

Վերահաստատվեց ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը

Խորհրդարանի այսօրվա քառօրյայում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է վերահաստատել ԱԺ 5–րդ գումարման 7–րդ նստաշրջանում ընդունված Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգի մասին ԱԺ որոշումը։ Համաձայն դրա՝ հանձնաժողովը կազմված է 12 անդամից, ՀՀԿ՝ 6, ԲՀԿ՝ 2, մյուս խմբակցությունների պատգամավորների 1–ական ներկայացուցիչներից։

Գալուստ Սահակյանի առաջարկին կողմ է քվեարկել 108, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 7 պատգամավոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։