Քաղաքական

15.09.2015 11:47

Ուկրաինան Արցախում կայացած ընտրությունների արդյունքները չի ճանաչում

Ուկրաինան Արցախում կայացած ընտրությունների արդյունքները չի ճանաչում

Ուկրաինան չի ճանաչում սեպտեմբերի 13-ին Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և դրանց արդյունքները: Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունում։

Դրանում նշվում է, որ այդ ընտրությունների արդյունքները որևէ իրավական հետևանք չեն կարող ունենալ:

Միաժամանակ ընդգծվում է, որ Ուկրաինան կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը կբխի «Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանման և ինքնիշխանության սկզբունքից»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։