«Կարևորագույնխնդիրէդրվածհասարակության, երկրիառջև,ևեթեանցկացնենքփոփոխությունները,թևակոխելուենքզարգացմաննորփուլ»,- գնահատելով նոր Սահմանադրության նախագիծը՝ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
Դե, վերացական, հիպոթետիկ զարգացման մասին շատ իշխանավորներ են խոսել` այն կապելով նոր Սահմանադրության հետ: Հիմա էլ այդ մասին հայտարարելու հերթը Լեւոն Մարտիրոսյանինն է:
Իսկ ինչպե՞ս է այդ հիպոթետիկ զարգացումը պատկերացնում Մարտիրոսյանը: Գուցե նրա համար Քիմ Քարդաշյանի հետ ռեստորանում ընթրելու նոր հնարավորությո՞ւն է ստեղծվելու: Այս անգամ՝ Քիմի նորածնի մասնակցությամբ: Այո՛: Իհա՛րկե, այո:
Մարտիրոսյանի պատկերացումները երկրի զարգացման հեռանկարի վերաբերյալ նման «տեսլականներից» այն կողմ, թերևս, չեն անցնում:
Եթե ինքը նորից «տետ ա տետ» հանդիպի Քիմին, ու միասին նրբահամ «դելիկատեսներ» ճաշակեն, ուրեմն լիովին համոզված կլինի, որ երկիրը թեւակոխել է զարգացման նոր փուլ: Ուրեմն, ինքը ճիշտ էր, երբ ասում էր, որ նոր Սահմանադրության պայմաններում երկիրը զարգանալու է:
Բա որ բախտը բերի, մի հատ էլ ինքը գնա Քիմենց տուն, ու այնտեղ միասին վիսկի խմեն: Պա՜հ: Էդ արդեն կնշանակի, որ երկիրը դուրս է եկել զարգացման մայրուղուց ու թեւակոխել է հզորացման փուլ:
Բա որ Մարտիրոսյանին Ամերիկայից անսպասելի զանգի Քիմն ու ասի, որ իր ամուսինը թեկնածությունն արդեն առաջադրել է ԱՄՆ նախագահի պաշտոնում: Էդ հո արդեն լրիվ կնշանակի, որ Հայաստանը «սինգապուրյան հրաշքին» տվել-անցել է:
Բա որ Քանյեն հաղթի ու երդմնակալությանը մասնակցելու համար հրավեր ուղարկի Մարտիրոսյանին: Պա՜հ, պա՜հ, պա՜հ... Էդ արդեն խենթանալիք բան կլինի, քանզի Հայաստանը մաս կկազմի «Մեծ յոթնյակին»:
Ախր, չեք պատկերացնում, էլի՛, չեք ուզում պատկերացնել, թե նոր Սահմանադրության պայմաններում ո՜նց ենք զարգանալու: Շատ չէ, մի քանի տարի համբերեք, հետեւեք Մարտիրոսյանի շարժին ու ինքներդ կհամոզվեք, որ նա ճիշտ էր ասում:
Քիմ Քարդաշյանն ու նոր Սահմանադրությունը
«Կարևորագույն խնդիր է դրված հասարակության, երկրի առջև, և եթե անցկացնենք փոփոխությունները, թևակոխելու ենք զարգացման նոր փուլ»,- գնահատելով նոր Սահմանադրության նախագիծը՝ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
Դե, վերացական, հիպոթետիկ զարգացման մասին շատ իշխանավորներ են խոսել` այն կապելով նոր Սահմանադրության հետ: Հիմա էլ այդ մասին հայտարարելու հերթը Լեւոն Մարտիրոսյանինն է:
Իսկ ինչպե՞ս է այդ հիպոթետիկ զարգացումը պատկերացնում Մարտիրոսյանը: Գուցե նրա համար Քիմ Քարդաշյանի հետ ռեստորանում ընթրելու նոր հնարավորությո՞ւն է ստեղծվելու: Այս անգամ՝ Քիմի նորածնի մասնակցությամբ: Այո՛: Իհա՛րկե, այո:
Մարտիրոսյանի պատկերացումները երկրի զարգացման հեռանկարի վերաբերյալ նման «տեսլականներից» այն կողմ, թերևս, չեն անցնում:
Եթե ինքը նորից «տետ ա տետ» հանդիպի Քիմին, ու միասին նրբահամ «դելիկատեսներ» ճաշակեն, ուրեմն լիովին համոզված կլինի, որ երկիրը թեւակոխել է զարգացման նոր փուլ: Ուրեմն, ինքը ճիշտ էր, երբ ասում էր, որ նոր Սահմանադրության պայմաններում երկիրը զարգանալու է:
Բա որ բախտը բերի, մի հատ էլ ինքը գնա Քիմենց տուն, ու այնտեղ միասին վիսկի խմեն: Պա՜հ: Էդ արդեն կնշանակի, որ երկիրը դուրս է եկել զարգացման մայրուղուց ու թեւակոխել է հզորացման փուլ:
Բա որ Մարտիրոսյանին Ամերիկայից անսպասելի զանգի Քիմն ու ասի, որ իր ամուսինը թեկնածությունն արդեն առաջադրել է ԱՄՆ նախագահի պաշտոնում: Էդ հո արդեն լրիվ կնշանակի, որ Հայաստանը «սինգապուրյան հրաշքին» տվել-անցել է:
Բա որ Քանյեն հաղթի ու երդմնակալությանը մասնակցելու համար հրավեր ուղարկի Մարտիրոսյանին: Պա՜հ, պա՜հ, պա՜հ... Էդ արդեն խենթանալիք բան կլինի, քանզի Հայաստանը մաս կկազմի «Մեծ յոթնյակին»:
Ախր, չեք պատկերացնում, էլի՛, չեք ուզում պատկերացնել, թե նոր Սահմանադրության պայմաններում ո՜նց ենք զարգանալու: Շատ չէ, մի քանի տարի համբերեք, հետեւեք Մարտիրոսյանի շարժին ու ինքներդ կհամոզվեք, որ նա ճիշտ էր ասում:
Կիմա Եղիազարյան