«ՀԷՑ»-ը ներդրել է ծրագրային փաթեթ, որի միջոցով հաշվարկվելու են բաժանորդների ծախսերը
Ներկայումս «ՀԷՑ»-ի կողմից ներդրվում է ծրագրային այն փաթեթը, որի միջոցով հաշվարկվելու են բաժանորդների ծախսերը/վճարումները ս.թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի սակագների հիման վրա: Բնակիչ-բաժանորդներն իրենց անդորրագրի վրա հնարավորություն կունենան տեսնել ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը նոր սակագնով, ինչպես նաև հաշվիչի ցուցմունքները: Առանձին նշված կլինեն ինչպես բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող գումարը:
ՓՄՁ-ների մասով Ընկերությունը հաշիվներ դուրս կգրի նույն սկզբունքով:
Հասկանալով, որ հաշիվների դուրսգրման նոր մեխանիզմը կարող է տարընթերցումների առիթ հանդիսանալ, «ՀԷՑ»-ը պատրաստ է յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել ծախսերի/վճարումների հետ կապված իրեն հետաքրքրող տեղեկատվությունը:
«ՀԷՑ»-ը ներդրել է ծրագրային փաթեթ, որի միջոցով հաշվարկվելու են բաժանորդների ծախսերը