Տիգրան Եգորյան. «Սա Սահմանադրությունից հրաժարման գործընթաց է»
Սահմանադրության նոր նախագիծն իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում։ Այս մասին «Zham.am»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին իրավական տեսակետից։
–Պարո՛ն Եգորյան, իրավական տեսանկյունից նոր Սահմանադրության նախագիծն ի՞նչ վտանգներ ու ռիսկեր է պարունակում։
–Վտանգները չափազանց շատ են, և դրանք քողարկված էլ չեն: Վտանգներն առաջացել են թե' պետության և իրավունքի տեսության լիարժեք ընկալումների, միջազգային համայն իրավունքի և սովորութային իրավունքի ընկալման բացակայության, թե' ուղղակի դրսևորված չարամտության հետևանքով: Ես այս պահին չեմ ցանկանում խորանալ առանձին գլուխների և առանձին կարգավորումների վերլուծության մեջ: Դրա առնչությամբ ձեւավորվել է փաստաբանների առանձին խումբ, ովքեր մասնագիտական եզրակացություն են պատրաստելու և հրապարակելու: Առանձին վերլուծություն է պատրաստում նաև «Իրավունքի Եվրոպա միավորում» Իրավապաշտպան ՀԿ-ն: Սահմանադրական փոփոխությունների անցկացման դեպքում Հայաստանը կկանգնի մի շարք վտանգների առաջ. առաջինը ազգային անվտանգության կարևորագույն երաշխիքների ոչնչացումն է, որոնք ամրագրված են ՀՀ գործող (որը, ցավոք, չի գործում) Սահմանադրության մեջ: Դրանք վերաբերում են վերպետական միություններին միանալու ընթացակարգերին: Այս նոր նախագծով հնարավորություն է ստեղծվում հաղթահարելու Սահմանադրությունը և օգտագործելով հանրաքվեների միջոցով ինքնիշխանությունը մասնակի զիջման պայմանագրերի վավերացման մեխանիզմը՝ պետության առանցքային բաղադրիչի զիջման պատասխանատվությունն իշխանություն իրականացնողների վրայից բարդելով ժողովրդի ուսերին: Սա քաղաքական և այլ պատասխանատվությունից խուսափելու միջոց է: Երկրորդ, կարևորագույն խնդիրներից է այն, որ, մեծ հաշվով, սա Սահմանադրությունից հրաժարման գործընթաց է, քանի որ հրամցվող նախագծով առաջարկվում է Սահմանադրության փոփոխության հնարավորություն Ազգային ժողովի միջոցով՝ բացառությամբ մի քանի բաժինների։ Սա լուրջ վտանգ է սահմանադրական երաշխիքների անփոփոխելիության կամ գոնե դժվար փոփոխելիության համար, որը գործում է հիմա, և որը հնարավոր է ժողովրդի անմիջական քվեարկությամբ, ինչը ենթադրում է հասարակական և քաղաքական լայն կոնսեսուս, իսկ հաշվի առնելով, որ առաջարկվող նախագծով ստեղծվում է կայուն միատարր մեծամասնության մոդել` Սահմանադրության հետագա փոփոխությունները չեն լինի այդպիսին: Նոր Սահմանադրությամբ այդ երաշխիքը նույնպես վերանում է: Ազգային ժողովը կարողանալու է փոխել Սահմանադրության մեծ մասը:
–Այսինքն, սահմանադրական կարգի կայունությունը վերանո՞ւմ է:
–Այո: Սահմանադրության համար, իրավական որոշակիության համար և ժողովրդի իշխանության պաշտպանության և ապահովման նպատակով սա անթույլատրելի է: Երրորդը ժողովրդավարական և քաղաքական պրոցեսները կայուն մեծամասնության, միատարր մեծամասնության կամքով ոչնչացնելն է: Ժողովրդավարական գործընթացներում կայունությունն ապահովվում է կոնսենսուսի միջոցով, այլ ոչ մեկ կուսակցության քաղաքական մեծամասնության թելադրանքի միջոցով: Պետք է իրականացվի ժողովրդավարությունը մեծամասնության կողմից փոքրամասնության իրավունքների հաշվառմամբ, և կայունությունը չպետք է լինի պայմանավորված մեկ քաղաքական ուժի կայուն և անխոչընդոտ կառավարում իրականացնելու հնարավորությունից: Սա ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքական կյանքի պրոցեսների ոչնչացմանն է բերելու: Եւ երկրի զարգացման տեսանկյունից դա կհանգեցնի մի իրավիճակի, երբ քաղաքական տարաձայնությունների հետևանքով միմյանց փոխարինող քաղաքական ուժերը (եթե հանկարծ հասնենք այդպիսի ժամանակների) երկրի զարգացումը կասեցվելու են քաղաքական հայացքների և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նախկին իշխանությունների իրականացրած աշխատանքները վերափոխելու և չեղարկելու ուղղությամբ, քանի որ ձևավորված կայուն մեծամասնության պայմաններում քաղաքական կոնսենսուսի միջոցով չէին ընդունվել այդ որոշումները: Պատկերացրեք իրար հաջորդող իշխանություն, քանի որ նախորդ իշխանության կողմից իրականացվել է կայուն մեծամասնության մոդելով կառավարում, ձեռնամուխ է լինելու այդ որոշումների հաղթահարմանը, ընդ որում՝ անպայման չէ, որ դա լինի քաղաքական ռեվանշի դրսևորում, դա բացարձակ օբյեկտիվ հետևանք կլինի: Պետության համար կարևոր որոշումները, առհասարակ քաղաքականապես զգայուն որոշումները ևս պետք է ընդունվեն լայն քաղաքական կոնսեսուսի միջոցով, իսկ դրա միակ տարբերակն է այն մոդելը, որը երաշխավորում է այդ կոնսեսուսի բացակայության պայմաններում դրանց ընդունման անհնարինությունը, ոչ հակառակը (քաղաքական կոնսեսուսի բացակայության պարագայում մի ուժի կողմից սեփական քաղաքականության ամեն դեպքում թելադրանք և պարտադրանք): Սա լրջագույն խնդիր է երկրի արդյունավետ կառավարման համար և զարգացման կայուն տեմպի ապահովման համար երկարատև հեռանկարում: Ակնհայտ է, որ առաջարկվող նախագծով լուծվել է կարճաժամկետ հեռանկարում սեփական իշխանության անխոչընդոտ իրականացման հնարավորությունը:
Տիգրան Եգորյան. «Սա Սահմանադրությունից հրաժարման գործընթաց է»
Սահմանադրության նոր նախագիծն իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում։ Այս մասին «Zham.am»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին իրավական տեսակետից։
–Պարո՛ն Եգորյան, իրավական տեսանկյունից նոր Սահմանադրության նախագիծն ի՞նչ վտանգներ ու ռիսկեր է պարունակում։
–Վտանգները չափազանց շատ են, և դրանք քողարկված էլ չեն: Վտանգներն առաջացել են թե' պետության և իրավունքի տեսության լիարժեք ընկալումների, միջազգային համայն իրավունքի և սովորութային իրավունքի ընկալման բացակայության, թե' ուղղակի դրսևորված չարամտության հետևանքով: Ես այս պահին չեմ ցանկանում խորանալ առանձին գլուխների և առանձին կարգավորումների վերլուծության մեջ:
Դրա առնչությամբ ձեւավորվել է փաստաբանների առանձին խումբ, ովքեր մասնագիտական եզրակացություն են պատրաստելու և հրապարակելու: Առանձին վերլուծություն է պատրաստում նաև «Իրավունքի Եվրոպա միավորում» Իրավապաշտպան ՀԿ-ն:
Սահմանադրական փոփոխությունների անցկացման դեպքում Հայաստանը կկանգնի մի շարք վտանգների առաջ. առաջինը ազգային անվտանգության կարևորագույն երաշխիքների ոչնչացումն է, որոնք ամրագրված են ՀՀ գործող (որը, ցավոք, չի գործում) Սահմանադրության մեջ: Դրանք վերաբերում են վերպետական միություններին միանալու ընթացակարգերին:
Այս նոր նախագծով հնարավորություն է ստեղծվում հաղթահարելու Սահմանադրությունը և օգտագործելով հանրաքվեների միջոցով ինքնիշխանությունը մասնակի զիջման պայմանագրերի վավերացման մեխանիզմը՝ պետության առանցքային բաղադրիչի զիջման պատասխանատվությունն իշխանություն իրականացնողների վրայից բարդելով ժողովրդի ուսերին: Սա քաղաքական և այլ պատասխանատվությունից խուսափելու միջոց է:
Երկրորդ, կարևորագույն խնդիրներից է այն, որ, մեծ հաշվով, սա Սահմանադրությունից հրաժարման գործընթաց է, քանի որ հրամցվող նախագծով առաջարկվում է Սահմանադրության փոփոխության հնարավորություն Ազգային ժողովի միջոցով՝ բացառությամբ մի քանի բաժինների։ Սա լուրջ վտանգ է սահմանադրական երաշխիքների անփոփոխելիության կամ գոնե դժվար փոփոխելիության համար, որը գործում է հիմա, և որը հնարավոր է ժողովրդի անմիջական քվեարկությամբ, ինչը ենթադրում է հասարակական և քաղաքական լայն կոնսեսուս, իսկ հաշվի առնելով, որ առաջարկվող նախագծով ստեղծվում է կայուն միատարր մեծամասնության մոդել` Սահմանադրության հետագա փոփոխությունները չեն լինի այդպիսին: Նոր Սահմանադրությամբ այդ երաշխիքը նույնպես վերանում է: Ազգային ժողովը կարողանալու է փոխել Սահմանադրության մեծ մասը:
–Այսինքն, սահմանադրական կարգի կայունությունը վերանո՞ւմ է:
–Այո: Սահմանադրության համար, իրավական որոշակիության համար և ժողովրդի իշխանության պաշտպանության և ապահովման նպատակով սա անթույլատրելի է:
Երրորդը ժողովրդավարական և քաղաքական պրոցեսները կայուն մեծամասնության, միատարր մեծամասնության կամքով ոչնչացնելն է: Ժողովրդավարական գործընթացներում կայունությունն ապահովվում է կոնսենսուսի միջոցով, այլ ոչ մեկ կուսակցության քաղաքական մեծամասնության թելադրանքի միջոցով: Պետք է իրականացվի ժողովրդավարությունը մեծամասնության կողմից փոքրամասնության իրավունքների հաշվառմամբ, և կայունությունը չպետք է լինի պայմանավորված մեկ քաղաքական ուժի կայուն և անխոչընդոտ կառավարում իրականացնելու հնարավորությունից: Սա ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքական կյանքի պրոցեսների ոչնչացմանն է բերելու: Եւ երկրի զարգացման տեսանկյունից դա կհանգեցնի մի իրավիճակի, երբ քաղաքական տարաձայնությունների հետևանքով միմյանց փոխարինող քաղաքական ուժերը (եթե հանկարծ հասնենք այդպիսի ժամանակների) երկրի զարգացումը կասեցվելու են քաղաքական հայացքների և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նախկին իշխանությունների իրականացրած աշխատանքները վերափոխելու և չեղարկելու ուղղությամբ, քանի որ ձևավորված կայուն մեծամասնության պայմաններում քաղաքական կոնսենսուսի միջոցով չէին ընդունվել այդ որոշումները:
Պատկերացրեք իրար հաջորդող իշխանություն, քանի որ նախորդ իշխանության կողմից իրականացվել է կայուն մեծամասնության մոդելով կառավարում, ձեռնամուխ է լինելու այդ որոշումների հաղթահարմանը, ընդ որում՝ անպայման չէ, որ դա լինի քաղաքական ռեվանշի դրսևորում, դա բացարձակ օբյեկտիվ հետևանք կլինի: Պետության համար կարևոր որոշումները, առհասարակ քաղաքականապես զգայուն որոշումները ևս պետք է ընդունվեն լայն քաղաքական կոնսեսուսի միջոցով, իսկ դրա միակ տարբերակն է այն մոդելը, որը երաշխավորում է այդ կոնսեսուսի բացակայության պայմաններում դրանց ընդունման անհնարինությունը, ոչ հակառակը (քաղաքական կոնսեսուսի բացակայության պարագայում մի ուժի կողմից սեփական քաղաքականության ամեն դեպքում թելադրանք և պարտադրանք): Սա լրջագույն խնդիր է երկրի արդյունավետ կառավարման համար և զարգացման կայուն տեմպի ապահովման համար երկարատև հեռանկարում: Ակնհայտ է, որ առաջարկվող նախագծով լուծվել է կարճաժամկետ հեռանկարում սեփական իշխանության անխոչընդոտ իրականացման հնարավորությունը:
Մանրամասները՝ «Zham.am»–ում։