Լրահոս

05.02.2011 11:57


Եգիպտոսում «Ազատ Եվրոպա–Ազատություն» ռադիոկայանի երկու թղթակից է ձերբակալվել

Ինչպես տեղեկացնում  է «Эхо МосквЫ» ռադիոկայանը, երեկ հակակառավարական ցույցերը լուսաբանելու նպատակով Կահիրե ժամանած «Ազատ Եվրոպա-Ազատություն» ռադիոկայանի երկու թղթակից Եգիպտոսում ձերբակալվել է։

Ռադիոկայանը իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ  արձակել իրենց թղթակիցներ Ռոբերտ Թայթին և Աբդելիլա Նյուամիին։

Ռադիոկայանը նաև հիշեցնում է, որ ավելի վաղ Կահիրեում բռնությունների և  ճնշումների էին ենթարկվել միջազգային այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ևս։ Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով' վերջին օրվա ընթացքում երկու տասնյակից ավելի լրագրող է ձերբակալվել ու հարձակման ենթարկվել։

Միջազգային հանրությունը՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, դատապարտել են բռնություններն ու Եգիպտոսի իշխանություններին կոչ արել ապահովել լրագրողների անվտանգությունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը