Արմեն Գրիգորյան. «Գյումրին մեր հետագա քայլերի ինդիկատորը կլինի»
Zham.am-ի հետ զրույցում «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն ամփոփեց «Ո՛չ»-ի ճակատի համաժողովի արդյունքները և հայտնեց հետագա գործողությունների մասին:
–Ավարտվեց «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած «Ո՛չ»-ի ճակատի համաժողովը: Ինչպե՞ս կգնահատեք կայացած համաժողովը, ի՞նչ արդյունքներ գրանցվեցին:
–Համաժողովի արդյունքները կարելի է դրական գնահատել: «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությանը հաջողվեց մեկ տիրույթում համախմբել քաղաքացիական, քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին: Այս փորձը շատ կարևոր է Հայաստանի համար: Նախկինում նման փորձեր եղել են, բայց որոշակի խնդիրներ են առաջացել: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս ձևաչափը պահել և մինչև վերջ աշխատել այս տարբերակով: Արդյունքներն այս առումով շատ դրական են: Գնահատականները շատ կարևոր էին, կոնկրետ գնահատականներ տրվեցին: Գործողությունները նշմարվեցին: Ես խոսեցի նաև Գյումրիում ցույցի մասին: Ցույցերի մեկնարկը տրվելու է Գյումրիից: Այն քաղաքից, որտեղ Սերժ Սարգսյանը չի կարողացել իր ցանկացած տոկոսը խփել, ասում էր. «Որքան ուզեմ այնքան կխփեմ», բայց քսան քանիս էլ չի կարողացել խփել: Եթե մի պահ թվում էր, որ երկրում պայքար չկա, ապա համաժողովը ցույց տվեց, որ պայքար կա ու լինելու է: Պայքարին քաղաքական կուսակցություններ են միացել, հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ. մեկնարկը տրված է ու համոզված եմ, որ հաջողություններ ունենալու ենք մոտ ապագայում:
–Ընդունվեց «Ո՛չ»-ի ճակատի միասնական հայտարարությունը, մի շարք ստորագրություններ դրվեցին փաստաթղթի տակ. խոսենք մի փոքր հայտարարության մասին և այն ուժերի որոնք միացել են դրան:
–Պետք է նշեմ, որ հայտարարության ընդունման գործընթացը դժվար է ընթացել, քանզի ընթացքում բազում խնդիրներ են առաջացել: Կուսակցությունների միջև առկա էին որոշ տարաձայնություններ: Գիտեք՝ ինչպիսի խնդիր է ստեղծում ցանկացած կուսակցության առաջարկը մյուս կուսակցության համար, բայց մեզ հաջողվել է այն հարթել: Այսօր մենք ունենք փաստաթուղթ, որի տակ ստորագրել են մոտ յոթ կուսակցություն (թիվն այս պահին հստակ չեմ հիշում), երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ ու երեք քաղաքացիական նախաձեռնություն: Սա արդեն լուրջ նախադեպ է հետագա աշխատանքի համար:
–Ի՞նչ գործողություններ են նախատեսվում համաժողովից հետո:
–Գյումրիում կլինի հանրահավաք: Գյումրին մեր հետագա քայլերի ինդիկատորը կլինի նաև: Մեկնարկը կլինի հենց Գյումրիից: Նախատեսում ենք նաև միջոցառում Երևանում կա՛մ ցույցի, կա՛մ երթի ձևով: Դա արդեն ընթացիկ հարց է: Այս պահին օրակարգում Գյումրին է, և կներդնենք բոլոր ջանքերն այնտեղ հանրահավաք իրականացնելու համար առաջիկա երեք-չորս շաբաթների ընթացքում:
Արմեն Գրիգորյան. «Գյումրին մեր հետագա քայլերի ինդիկատորը կլինի»
Zham.am-ի հետ զրույցում «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն ամփոփեց «Ո՛չ»-ի ճակատի համաժողովի արդյունքները և հայտնեց հետագա գործողությունների մասին:
–Ավարտվեց «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած «Ո՛չ»-ի ճակատի համաժողովը: Ինչպե՞ս կգնահատեք կայացած համաժողովը, ի՞նչ արդյունքներ գրանցվեցին:
–Համաժողովի արդյունքները կարելի է դրական գնահատել: «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությանը հաջողվեց մեկ տիրույթում համախմբել քաղաքացիական, քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին: Այս փորձը շատ կարևոր է Հայաստանի համար: Նախկինում նման փորձեր եղել են, բայց որոշակի խնդիրներ են առաջացել: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս ձևաչափը պահել և մինչև վերջ աշխատել այս տարբերակով: Արդյունքներն այս առումով շատ դրական են: Գնահատականները շատ կարևոր էին, կոնկրետ գնահատականներ տրվեցին: Գործողությունները նշմարվեցին: Ես խոսեցի նաև Գյումրիում ցույցի մասին: Ցույցերի մեկնարկը տրվելու է Գյումրիից: Այն քաղաքից, որտեղ Սերժ Սարգսյանը չի կարողացել իր ցանկացած տոկոսը խփել, ասում էր. «Որքան ուզեմ այնքան կխփեմ», բայց քսան քանիս էլ չի կարողացել խփել:
Եթե մի պահ թվում էր, որ երկրում պայքար չկա, ապա համաժողովը ցույց տվեց, որ պայքար կա ու լինելու է: Պայքարին քաղաքական կուսակցություններ են միացել, հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ. մեկնարկը տրված է ու համոզված եմ, որ հաջողություններ ունենալու ենք մոտ ապագայում:
–Ընդունվեց «Ո՛չ»-ի ճակատի միասնական հայտարարությունը, մի շարք ստորագրություններ դրվեցին փաստաթղթի տակ. խոսենք մի փոքր հայտարարության մասին և այն ուժերի որոնք միացել են դրան:
–Պետք է նշեմ, որ հայտարարության ընդունման գործընթացը դժվար է ընթացել, քանզի ընթացքում բազում խնդիրներ են առաջացել: Կուսակցությունների միջև առկա էին որոշ տարաձայնություններ: Գիտեք՝ ինչպիսի խնդիր է ստեղծում ցանկացած կուսակցության առաջարկը մյուս կուսակցության համար, բայց մեզ հաջողվել է այն հարթել: Այսօր մենք ունենք փաստաթուղթ, որի տակ ստորագրել են մոտ յոթ կուսակցություն (թիվն այս պահին հստակ չեմ հիշում), երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ ու երեք քաղաքացիական նախաձեռնություն: Սա արդեն լուրջ նախադեպ է հետագա աշխատանքի համար:
–Ի՞նչ գործողություններ են նախատեսվում համաժողովից հետո:
–Գյումրիում կլինի հանրահավաք: Գյումրին մեր հետագա քայլերի ինդիկատորը կլինի նաև: Մեկնարկը կլինի հենց Գյումրիից: Նախատեսում ենք նաև միջոցառում Երևանում կա՛մ ցույցի, կա՛մ երթի ձևով: Դա արդեն ընթացիկ հարց է: Այս պահին օրակարգում Գյումրին է, և կներդնենք բոլոր ջանքերն այնտեղ հանրահավաք իրականացնելու համար առաջիկա երեք-չորս շաբաթների ընթացքում:
Մանրամասները՝ Zham.am–ում։