Առաջադեմ Յուվեցի Կարոն և «չլուսավորված» զանգվածները
Կառավարության աշխատակազմի ղեկավար ԴավիթՀարությունյանին խիստ մտահոգում է այն հարցը, որ զանգվածները կարող են փողոց դուրս գալ` առանց կարդալու նոր Սահմանադրությունը:
Ախր, էդպես ո՞նց կլինի. պետք է կարդան, որ իմանան, թե ինչի դեմ են պայքարելու: Այսպիսի մտատանջությունների մեջ է Հարությունյանը:
Նախ՝ զարմանալի է, որ երկրում լուսավորչական աշխատանքի բացակայությունը մտահոգում է ոչ թե Աշոտյանին, այլ Հարությունյանին: Աշոտյանը պետք է խրճիթ-ընթերցարաններ բացեր, որտեղ զանգվածները կկարդային նոր Սահմանադրությունը:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է նկատել, որ Հարությունյանն իր հայտարարությամբ հաստատել է, որ մոտ երկու տարի Գագիկ Հարությունյանի հանձնաժողովի մարզային այցերը անարդյունավետ են եղել կամ պարզապես «գալոչկայի» համար: Իրենց նախագիծը քարոզել են ոչ թե զանգվածներին, այլ մարզային չինովնիկներին: Ինչն էլ տեսնում էինք անցած շրջանում, երբ փակ դահլիճներում հավաքում էին մարզերի չինովնիկական դասին, ու գովում էին իրենց «ստեղծագործությունը»:
Մեծ հաշվով, տապալված այդ գործընթացը հայտնի չէ, թե որքան նստեց պետբյուջեի վրա: Ինչը հնարավորություն ընձեռեց Գագիկ Հարությունյանին եւ նրա «սահմանադրագետների» խմբին պարբերաբար օդափոխվել ու բանկետների մասնակցել հայրենիքի գեղատեսիլ վայրերում։ Բայց սա էլ էական չէ:
Զարմանալի է Դավիթ Հարությունյանի մտահոգությունը: Իսկ ի՞նչ է՝ Հարությունյանը համոզվա՞ծ է, որ, ասենք, Յուվեցի Կարոն կարդացել է նոր Սահմանադրությունը, ու այդ իսկ պատճառով է հիացական գնահատականներ տալիս: Պարզ է, որ չի կարդացել, բայց «այո» է ասում: Ուրեմն, փողոց դուրս եկող զանգվածների «չլուսավորված» լինելու հանգամանքով ինչո՞ւ է անհանգստանում:
Զանգվածները հաստատ գիտեն ամենակարեւորի մասին Այն մասին, որ նոր Սահմանադրությունն իսկական աղետ է բերելու երկրի գլխին:
Առաջադեմ Յուվեցի Կարոն և «չլուսավորված» զանգվածները
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին խիստ մտահոգում է այն հարցը, որ զանգվածները կարող են փողոց դուրս գալ` առանց կարդալու նոր Սահմանադրությունը:
Ախր, էդպես ո՞նց կլինի. պետք է կարդան, որ իմանան, թե ինչի դեմ են պայքարելու: Այսպիսի մտատանջությունների մեջ է Հարությունյանը:
Նախ՝ զարմանալի է, որ երկրում լուսավորչական աշխատանքի բացակայությունը մտահոգում է ոչ թե Աշոտյանին, այլ Հարությունյանին: Աշոտյանը պետք է խրճիթ-ընթերցարաններ բացեր, որտեղ զանգվածները կկարդային նոր Սահմանադրությունը:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է նկատել, որ Հարությունյանն իր հայտարարությամբ հաստատել է, որ մոտ երկու տարի Գագիկ Հարությունյանի հանձնաժողովի մարզային այցերը անարդյունավետ են եղել կամ պարզապես «գալոչկայի» համար: Իրենց նախագիծը քարոզել են ոչ թե զանգվածներին, այլ մարզային չինովնիկներին: Ինչն էլ տեսնում էինք անցած շրջանում, երբ փակ դահլիճներում հավաքում էին մարզերի չինովնիկական դասին, ու գովում էին իրենց «ստեղծագործությունը»:
Մեծ հաշվով, տապալված այդ գործընթացը հայտնի չէ, թե որքան նստեց պետբյուջեի վրա: Ինչը հնարավորություն ընձեռեց Գագիկ Հարությունյանին եւ նրա «սահմանադրագետների» խմբին պարբերաբար օդափոխվել ու բանկետների մասնակցել հայրենիքի գեղատեսիլ վայրերում։ Բայց սա էլ էական չէ:
Զարմանալի է Դավիթ Հարությունյանի մտահոգությունը: Իսկ ի՞նչ է՝ Հարությունյանը համոզվա՞ծ է, որ, ասենք, Յուվեցի Կարոն կարդացել է նոր Սահմանադրությունը, ու այդ իսկ պատճառով է հիացական գնահատականներ տալիս: Պարզ է, որ չի կարդացել, բայց «այո» է ասում: Ուրեմն, փողոց դուրս եկող զանգվածների «չլուսավորված» լինելու հանգամանքով ինչո՞ւ է անհանգստանում:
Զանգվածները հաստատ գիտեն ամենակարեւորի մասին Այն մասին, որ նոր Սահմանադրությունն իսկական աղետ է բերելու երկրի գլխին:
Կիմա Եղիազարյան