Տնտեսական

12.09.2015 12:13


Նախորդ տարիների համեմատ՝ թունավորվածների թիվը մի քանի անգամ աճել է

Նախորդ տարիների համեմատ՝ թունավորվածների թիվը մի քանի անգամ աճել է

Հայաստանում սննդային թունավորումների դեպքերը, նախորդ տարիների համեմատ, մի քանի անգամ աճել են Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշել է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքերին՝ նա կասկած է հայտնել, որ Սննդի անվտանգության պետական տեսչությունը կա՛մ հարցին լուրջ չի մոտենում, կա՛մ հարցը լուծելու լծակ չունի, իսկ մանկապարտեզներում և դպրոցներում ամենօրյա ստուգումները ձևական բնույթ են կրում:

–Նույն մատակարարին ինչպե՞ս են ընտրում: Հասարակական կազմակերպությունները դա չգիտեն. կարող է և մեկի բարեկամը կամ հարազատն է,-ընդգծել է Չիլինգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը