Լրահոս

17.11.2009 17:15


Ս.Օհանյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Հանս Յոխեն Շմիդտին:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու և Գերմանիայում նոր կառավարության ձևավորման կապակցությամբ' Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ նոր կառավարության և նոր դեսպանի գործունեության ընթացքում էլ ավելի կամրապնդվեն երկու պետությունների բարեկամական հարաբերությունները, համագործակցությունը կթևակոխի որակական նոր փուլ:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ երկկողմ համագործակցությունը' այդ թվում նաև  պաշտպանական ոլորտում, տարեցտարի զարգանում է' ընդգրկելով նոր ոլորտներ: Այդ առումով բարձր գնահատվեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Պաուլուսի աշխատանքը:

Հայ-գերմանական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է ռազմական կրթության, բժշկության, արդարադատության, խաղաղապահության բնագավառներում, գերմանական կողմի աջակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է և գործում է գերմաներենի դասավանդման կենտրոն: Երկկողմ համագործակցության ամենամյա ծրագիրը ներառում է փորձագիտական քննարկումներ, փոխայցելություններ, դասընթացների կազմակերպում: Նախատեսվում է 2010թ.-ից Գերմանիայում ՀՀ դեսպանությունում հիմնել ռազմական կցորդի գրասենյակ:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը դեսպանին փոխանցեց Գերմանիայի պաշտպանության նոր նախարար, դոկտոր Գուտենբերգին ուղղված շնորհավորական և նախկին նախարար, դոկտոր Յունգին ուղղված շնորհակալական նամակները:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը