Տնտեսական

12.09.2015 07:11


Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.1 մլրդ

Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.1 մլրդ
Սեպտեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 54,354,919 դոլար 484,3 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 63,118.505 ԱՄՆ դոլար 486,26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 4,800,000 ԱՄՆ դոլար 485,78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 4,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 485,34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,894,843 EUR 539,84 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,260,034 EUR 544,22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 836,309,972 ռուբլի 7,07 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 256,243,188 ՌԴ ռուբլի 7,19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 40.6 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը