Ադրբեջանի խուճապն ու հերթական սպառնալիքը Հայաստանի բարեկամ երկրներին
Վերջին շրջանում Հայաստան-Իրան հարաբերությունների բարելավման համապատկերին Ադրբեջանը տարբեր առիթներով Իրանին քննադատում է։ Հերթական անգամ դա արել է Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության ղեկավարի տեղակալ, կուսակցության քարտուղար Ալի Ահմեդովը։ Նա հայտարարել է, թե Իրանի կողմից արվող փորձերը՝ խառնվել Ադրբեջանի ներքին գործերին, երկու երկրների հարաբերությունների վրա սև բիծ է թողնում։
-Հայաստանին ցանկացած աջակցություն՝ անկախ նրանից, թե ում կողմից է, իրականում նշանակում է աջակցություն այդ երկրի որդեգրած քաղաքականությանը։ Այն ժամանակ, երբ ողջ աշխարհը պայքարում է ագրեսիայի դեմ, Իրանի կողմից Հայաստանին ցուցաբերած թե՛ նյութական, թե՛ բարոյական օժանդակությունը նշանակում է աջակցություն ոչ միայն Երևանին՝ Ադրբեջանի հակառակորդին, այլև ագրեսիային և անարդարությանը։ Ես շատ կցանկանայի, որ Իրանի կառավարությունը հաշվի առներ սա, երբ ժողովրդավարության և արդարության սկզբունքներ մասին ուղերձ է հղում բոլորին,-ասել է Ահմեդովը։
Նրա խոսքերով՝ Թեհրանի նմանատիպ դիրքորոշումը անհանգստացնում է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու և հակասական հույզեր ու զգացմունքներ է առաջացնում։