Պետք է կողաշրջել գնացքը կամ պարզապես հավաքել գծերը
«Սահմանադրական բարեփոխումների գնացքն այլեւս գնացել է, եւ ուզեն թե չուզեն, գնացքում յուրաքանչյուրը պետք է իր տեղը գտնի»,- համոզված է Էդուարդ Շարմազանովը:
Ցավոք, Շարմազանովը չի նշում գնացքի տոմսի գները եւ նաեւ այն, թե քանի տեղ կա այդ գնացքում:
Վստահաբար, ողջ ժողովրդի համար վագոնները չեն հերիքի, եւ լավ է, որ չեն հերիքի: Հազիվ, մի կերպ կբավարարեն քչաթիվ «այո»-ականների համար, այն քաղաքական խեղկատակների համար, ովքեր անձնական շահից դրդված՝ անգամ «բրոնյա են արել» տեղերը` հաճոյանալով «Վերջի բոլշեւիկին», ում հետ առեւտուրը հաջող է ստացվել:
Բայց ամենակարեւոր հարցը մնում է` դուրս գալով «Ապահով Հայաստանից», որտեղ նույն գնացքի մեքենավարն անցած 6-7 տարում հասցրել է ավերել ամեն ինչ, ո՞ւր է մեկնում այդ գնացքը: Ո՞ր ուղղությամբ է սլանում:
Եթե «Ապահով Հայաստանը» «կառուցած» մեքենավարն ու նրա թիմն են քշելու այդ գնացքը, ապա միանգամայն պարզ է գնացքի ուղղությունը: Այդ գնացքը սլանում է դեպի անդունդ, թեեւ չի բացառվում, որ մինչ անդունդին հասնելը ռելսերից դուրս գա ու կողաշրջվի` կասեցնելով վերահաս աղետը: Վերջին տարբերակն ավելի հավանական է, ու ժողովուրդը հիացմունքը չթաքցնելով՝ կդիտի այդ տեսարանը: Այն է` հանրաքվեի տապալումը:

Կիմա Եղիազարյան