Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության խորհրդականի տեղակալ ՍեֆաՍադըքԱյթեքինը հայտարարել է, որ «Թուրքականհոսք» նախագիծը սառեցվելէ: Այս մասին հայտնում է «Հուրրիեթ» պարբերականը։
Թուրք պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները մտել են փակուղի, քանի որ ռուսները «BOTAŞ» և «Գազպրոմ» ընկերությունների միջև գնային զեղչի շուրջ բանակցությունները դիտարկում են իբրև նախապայման:
«Փոխարենը՝ մենք դա ընդունում էինք որպես մեկնակետ,–ասել է նա,–և քանի որ հունիսին Թուրքիայում կայացած ընտրություններից հետո կառավարություն չկազմվեց, բանակցությունները հենց այս կետում էլ մնացին»:
Այթեքինը նաև հավելել է, որ բանակցային սեղանի շուրջ գտնվող երկու կողմում էլ անվստահություն կա, իսկ եթե Ռուսաստանն առանց նախապայմանների գնային զեղչ իրականացներ, ապա այժմ շատ ավելի հուսադրող կետում կլինեին:
Այթեքին. ««Թուրքական հոսք»-ի բանակցությունները սառեցվել են»
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության խորհրդականի տեղակալ Սեֆա Սադըք Այթեքինը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» նախագիծը սառեցվել է: Այս մասին հայտնում է «Հուրրիեթ» պարբերականը։

7or.am