Քննարկում «Հանդուրժողական մթնոլորտի ձևավորման խնդրի հեռանկարը մեր երկրում» թեմայով
Նոյեմբերի 17-ին Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել քննարկում «Հանդուրժողական մթնոլորտի ձևավորման խնդրի հեռանկարը մեր երկրում» թեմայով։ Քննարկման զեկուցողներն էին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ ՍտեփանԴանիելյանը, մշակութաբան Վարդան Ջալոյանը և քաղաքագետ, վերլուծաբան Երվանդ Բոզոյանը։
Ստեփան Դանիելյանը մասնավորապես նշել է, որ հանդուրժողականությունն իր համար երկու իմաստ է պարունակում, որոնցից մեկն այլընտրանքն է, որը, սակայն, բացակայում է ինչպես հայաստանյան քաղաքական դաշտում, այնպես էլ մնացած բոլոր ոլորտներում։ Ստեփան Դանիելյանը նշել է նաև, որ հանդուրժողականությունն այն մթնոլորտն է, որտեղ հնարավոր է զարգացումը։
-Հանդուրժողականության մթնոլորտի հաստատումը ոչ թե լոկ խոսքերի բառակույտ պետք է լինի, այլ առարկայական փիլիսոփայական մի տեսություն, որը պետք է դառնա պրակտիկ գործողություն մեր հասարակության համար,- ընդգծել է Երվանդ Բոզոյանը։ Նա նշել է, որ այսօր գոյություն ունեն շատ խնդիրներ, որոնց պատճառն այն համակարգն է, որտեղ մեկ անձն ունի բացարձակ լիազորություններ, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է ցանկացած մարդու։ Այսպիսի պայմաններում, նրա կարծիքով, քաղաքական դաշտը մահացել է, քանի որ եթե ամեն ինչ մեկ մարդուց է կախված, ապա նրան շահավետ չէ քաղաքական դաշտ ունենալ։
-Բոլորը գտնվում են փողոցում։ Մի մասն իրեն հայտարարել է ընդդիմություն N1, մյուս մասը՝ ընդդիմություն N2, մեկը մյուսին մեղադրում է կեղծ լինելու մեջ, սակայն, ըստ էության, բոլորն էլ իրականում համակարգից դուրս են հայտնված։ Իսկ փողոցային ընդդիմությունը չի կարող երկար գոյատևել,- նշել է Ե.Բոզոյանը։
Քննարկմանը մասնակցում էին լրագրողներ, հասարակական գործիչներ, տարբեր հասարակական կազմակերպությունների նախագահներ, անդամներ։
Քննարկում «Հանդուրժողական մթնոլորտի ձևավորման խնդրի հեռանկարը մեր երկրում» թեմայով
Նոյեմբերի 17-ին Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել քննարկում «Հանդուրժողական մթնոլորտի ձևավորման խնդրի հեռանկարը մեր երկրում» թեմայով։ Քննարկման զեկուցողներն էին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, մշակութաբան Վարդան Ջալոյանը և քաղաքագետ, վերլուծաբան Երվանդ Բոզոյանը։

7or.am