ԱԺ պատգամավոր. «Եթե Արցախի բնակեցումը լիներ քաղաքական որևէ կետ, մենք վերջին 15 տարվա մեջ կտեսնեինք դա»
-Եթե Արցախի բնակեցումը լիներ քաղաքական որևէ կետ, մենք, ըստ էության, վերջին 15 տարվա մեջ կտեսնեինք դա։ Վերջին 15 տարվա մեջ երկու ալիք է եղել՝ մեկը, որ բնակեցվել են ազատագրված տարածքները, և շուրջ 18,5 հազար մարդ է բնակեցվել, և սկսվել է մի ուրիշ ալիք, երբ խոսակցություններ են սկսվել, հայտարարություններ, թե ո՞րն է մեր հայրենիքը, ի՞նչ պիտի անենք, գոտի՞ են ազատագրված տարածքները և այլն, և այդ ժամանակվանից բնակչությունը կրճատվել է. 3 անգամ ավելի քիչ մարդ է այսօր այստեղ բնակվում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արցախի վերաբնակեցման մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։
Նա նշել է, որ տարածքները չեն բնակեցվում, ուրեմն դրանից կարելի է եզրակացնել, որ նախապատրաստվում են դրանց հանձնմանը։ Այն հարցին, թե այդ վախի՞ց է բնակչությունը կրճատվում, նա պատասխանել է՝ այո՛. չէ՞ որ այդ մարդիկ էլ են հասկանում ու եզրակացություններ անում։

7or.am