Լրահոս

05.02.2011 10:53


Թուրքիան կարո՞ղ է ողջ Մերձավոր Արևելքի համար օրինակ ծառայել

Մերձավոր Արևելքի խոշոր երկրներում բնակչության մեծամասնությունը Թուրքիային ընկալում է որպես օրինակելի պետություն, որն ապացուցել է՝ իսլամը և ժողովրդավարությունը կարող են գոյություն ունենալ կողք կողքի։ Այս մասին է վկայում հարցումը, որն անցկացվել է թրքական փորձաքննական կենտրոնը։ Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամը հետազոտությունն անց է կացրել 2010թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ Թունիսի «հասմիկների» հեղափոխությունից և Եգիպտոսի այժմյան իրադարձություններից առաջ։

Հարցմանը մասնակցել է 2300 մարդ Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից, Իրաքից, Իրանից, Հորդանանից, Լիբանանից, Սիրիայից և Պաղեստինից։

Արաբական այս երկրներում հարցվածների 66%-ը կարծում է, թե Թուրքիան կարող է ողջ Մերձավոր Արևելքի համար օրինակ ծառայել, նույնքան թվով հարցվածներ էլ կարծում են, թե Թուրքիան իսլամի և ժողովրդավարության համատեղման հաջողված նմուշօրինակ է։

Այն հարցի, թե ինչո՞ւ են Թուրքիան ընկալում որպես նմուշօրինակ, հարցվածների 15%-ը նշել է այդ երկրի իսլամական բնույթը, մինչդեռ մյուսները մատնանշում էին տնտեսությունը, ժողովրդավարությունը և այն, որ նա պաշտպանում է պաղեստինցիների ու մուսուլմանների իրավունքները։ Նրանք, ովքեր Թուրքիան  օրինակելի երկիր չեն համարում, կարծում են, որ այն չափազանց աշխարհիկ է և մատնանշում են Արևմուտքի հետ այդ երկրի սերտ կապերը։

Հարցվածների 63%-ը կարծում է, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի ազդեցությունը վերջին տարիներին մեծացել է։ 78%-ը վստահ է, որ պաշտոնական Անկարան պետք է ուժեղացնի իր դիրքերը, մասնավորապես մեծացնի իր դերը իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ  Էրդողանն արդեն վաղուց է վայելում արաբական աշխարհի համակրանքը՝ Իսրայելի հանդեպ քննադատական վերաբերմունքի և Իսրայելի հետ հակամարտության մեջ Պաղեստինին աջակցելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը