Նրանք, ովքեր իրենց դիրքավորում են «թունդ ընդդիմադիր» դաշտում և դեմ արտահայտվում սահմանադրական փոփոխություններին ու միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանին քննադատելուն զուգահեռ՝ ուժեղ քննադատության են արժանացնում Ռոբերտ Քոչարյանին, կամա թե ակամա դառնում են ՀՀԿ ղեկավարի բնական դաշնակիցները։
Ու արդեն կապ չունի, թե այդ բնական դաշնակիցը փողո՞վ է գեղամյանություն անում Քոչարյանի դեմ, թե՞ ազնիվ քյարփինջի կարգավիճակով։ Գնահատականը, միևնույն է, դրանից չի փոխվում։
Դատելով ամենից՝ բացի բացահայտված հաճախորդներից՝ Սերժի բնական դաշնակիցներ են դարձել կամ ուզում են դառնալ սուբյեկտներ, որոնք ներհարեմային պայքարում սուր առճակատման մեջ են մտել տխրահռչակ Արամ Սարգսյանի հետ։ Նրանք, իհարկե, հազար ու մի «գաղափարական» հիմնավորում կարող են ներկայացնել, թե ինչու են գեղամյանություն անում «Վերջի բոլշևիկի» օգտին, բայց դրանից նրանց «դհոլությունը» պակաս նողկալի չի դառնա։
Արդարացում չի կարող համարվել նաև ՀՀ–ում տիրող սոցիալ–տնտեսական ծանր վիճակը։ Այդ տրամաբանությամբ՝ ցանկացած մարմնավաճառ կարող է բարոյականության մարմնավորում ընկալվել, բայց չէ՞ որ հանրությունը չի ընդունում նմանատիպ բացատրությունները և փողոցում «կլիենտ կպցնող» մարմնավաճառին տալիս է «բոզ» որակումը։
Նույնը քաղաքական դաշտում է։ Եթե միակ թիրախը թողած՝ պայքարում ես այլոց դեմ, ապա պատրաստ եղիր քո մասին ամեն բան լսելուն։ Հատկապես որ ինքդ էլ գիտես, որ դարձել ես Սերժի բնական ու, որպես կանոն, վճարովի դաշնակիցը։
Սերժ Սարգսյանի բնական դաշնակիցները

Սամվել Խաչագողյան