Տնտեսական

09.09.2015 12:42


Արտահանվել է 55 հազ տոննա պտուղբանջարեղեն

Արտահանվել է 55 հազ տոննա պտուղբանջարեղեն

2015թ.–ն ընդհանուր առմամբ բարենպաստ էր գյուղատնտեսության համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության աճը կազմել է 14.8 տոկոս:

Նա նաև ընդգծել է, որ այս գարնանից հայաստանյան շուկաներում իրացվել են հիմնականում տեղական արտադրության լոլիկ և վարունգ:

Վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 22 հազ տոննա բանջարեղեն, 11700.0 տոննա պտուղ։

Ընդհանուր առմամբ՝ հանրապետությունից արտահանվել է 55 հազ տոննա պտուղբանջարեղեն՝ 21250 տոննա ծիրան, 2204 տոննա կեռաս, 2500 տոննա խաղող, 4893 տոննա կարտոֆիլ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը