Լրահոս

17.11.2009 15:58


Լարիսա Ալավերդյան. «Դրանք պահին և հարցին ոչ համարժեք առաջարկություններ են»

Լարիսա Ալավերդյան. «Դրանք պահին և հարցին ոչ համարժեք առաջարկություններ են»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին՝ ասել է, որ նախորդ տարվա համեմատ ՀՀ առաջին նախագահի մոտեցումները փոխվել են, և որ նրա խոսքում պարզ երևում են իրավիճակը պահպանելու փոխզիջումային տարրեր։

-Ես, ճիշտն ասած, ի սկզբանե բարձր էի գնահատում առաջին նախագահի ճկուն միտքը և ճկուն պահվածքը։ Ես կարծում էի, որ այն մերժողական բախումային սցենարները, որոնցով հադես է եկել առաջին նախագահը, ասենք, 2008-ից մինչև 2009-ի մայիս-սեպտեմբերը, կարծես թե փոխված են։ Որոշ հարցերում (օրինակ՝  քաղբանտարկյալների) նա մնում է պահանջող կողմ։ Ես չեմ գտնում, որ դա առաջին նախագահի համար փակված հարց է,-նշել է նա։

Այն հարցին, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին հատվածը համագործակցության առաջարկ չէ՞ր, նա պատասխանել է, թե կարծում է, որ դա տղայության նման մի բան է։

-Նա ասում է, թե ահա ես պատրաստ եմ, դու արի ինձ հետ բանակցությունների։ Դա լինում է ամենածանր և ամենահասարակ պահերին։ Կարծես թե պահին  և հարցին ոչ համարժեք առաջարկություններ են դրանք, ասենք այսպես՝  մենք պատրաստ ենք, իսկ դուք պատրա՞ստ եք արդյոք։ Բայց կարող եմ ասել, որ այդպիսի ձևերով կարող է ոչ բախումային սցենար ընթանալ. կայուն զարգացման սցենար չի ընթանա,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը