Ադրբեջանի հակահայկական հիստերիան ու Թուրքիայի արկածախնդրությունը
Հայաստանի սահմանակից Իգդիրում տեղի ունեցած պայթյունի և թուրք զինվորների մահվան համար Ադրբեջանում մեղադրում են հայերին, որոնք, իբր, քրդական գրոհայինների անվան տակ գործում են ադրբեջանցիների եղբայրական պետության դեմ, իսկ Թուրքիայում գործող քաղաքական սադրիչները ահաբեկչության հետևում տեսնում են ՀՀ հատուկ ծառայություններին։
Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Էրդողանը հակաքրդական արշավ է սկսել բացառապես ներքաղաքական հարցերը լուծելու, մասնավորապես՝ իր իշխանությունը պահելու և սպասվող խորհրդարանական ընտրություններում հսկիչ փաթեթ ձեռք բերելու նպատակով։
Հակաքրդական գործողություններով Էրդողանն ակնկալում է Թուրքիայի ազգայնական շրջանակների ձայներն «Արդարություն և զարգացում» կուսակցության համար։
Խորհրդարանական բացարձակ մեծամասնությունն Էրդողանին պետք է սահմանադրական փոփոխությունների հարցը գլուխ բերելու համար։ Փոփոխություններ, որոնց արդյունքում Թուրքիայի ներկայիս նախագահն ուզում է ուժեղացնել իր դիրքերը։
Հանուն սեփական աթոռի պահպանման համար մղվող հակաքրդական այս արկածախնդրությունը Բաքվում ու Թուրքիայի որոշ շրջանակներում ուզում են պրոյեկտել Հայաստանի ուղղությամբ։
Թուրքիայի հարավարևելյան հատվածում տեղի ունեցած պայթյունը ֆորմալ առիթ է տալիս Էրդողանին՝ զորքեր կուտակելու Հայաստանի հետ սահմանի երկայնքով։ Դե, իսկ խոսակցություններն այն մասին, թե, իբր, քրդական ուժերին աջակցում են հայկական հատուկ ծառայությունները, տեղեկատվական ֆոն են ապահովում Թուրքիայի գործողությունների համար։
Չի բացառվում, որ Թուրքիայում կարող են համապատասխան որոշում կայացնել՝ ատամ ցույց տալու ՀՀ–ին ու նաև որոշ բաներ հասկացնելու ՌԴ–ին (պատճառների մասին տվյալ պահին նպատակահարմար չենք գտնում խոսել)։
Ադրբեջանում հիմա ամեն ինչ անում են, որպեսզի Թուրքիայի հասարակությունը նույնացնի հայերին ու քրդերին, որպեսզի համապատասխան մթնոլորտ ստեղծվի։
Թե ինչպիսի զարգացումներ կլինեն այս ամենի արդյունքում, պարզ կդառնա մինչև նոյեմբեր։
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն այդ ժամանակահատվածում են լինելու, և շատերի կարծիքով հակաքրդական արշավը կթուլանա դրանից հետո, եթե, իհարկե, Էրդողանին հաջողվի ջարդել պրոքրդական կուսակցությանն ու իրեն անհրաժեշտ ձայներ ապահովել խորհրդարանում։
Ուշագրավ է, որ ըստ հայաստանյան իշխանական մամուլի կազմակերպած արտահոսքերի՝ Հայաստանում ևս նոյեմբեր–դեկտեմբեր ժամանակահատվածում սպասվում են ընտրական գործընթացներ (սահմանադրական փոփոխությունների հանրաքվե), և Սերժ Սարգսյանն էլ Էրդողանի պես աթոռը պահելու խնդիր ունի։
Ասել է թե՝ և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում ներքաղաքական խնդիրներ են լուծվում։ Ու դրա համար օգտագործվում է ռազմական լարվածության ֆոնը։ Թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը, որևէ մեկը չի կարող կանխատեսել։

Գևորգ Գևորգյան