Շնորհակալ իմ պատվի ամա, շնորհակալ իմ կամպանի ամա, շնորհակալ իմ ...
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը («Չե՛ք անցկացնի» քաղաքացիական շարժման նախաձեռնողներից է) թող չնեղանա, բայց մենք նրան ինչ-որ առումով մազոխիստ ենք համարում։ Նա հերիք չէ՝ նստել ու մինչև վերջ լսել է Սերժ Սարգսյանի խոսքը, դեռ մի բան էլ հաշվել է, թե քանի անգամ է ՀՀԿ ղեկավարը շնորհակալություն հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։
Գրիգորյանը նաև սադիստական հակումներ ունի, քանզի հաշվել է «շնորհակալությունները» և դրանց քանակի մասին տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջի միջոցով փոխանցել հանրությանը, որ վերջինս ահագին «նեռվայնանա»։ Պարզվել է, որ մի քանի րոպեում Սերժը 5 (հինգ) անգամ է շնորհակալություն հայտնել։
Իրականում Արմեն Գրիգորյանը արժանապատվություն ունեցող ՀՀ քաղաքացի է և հպարտ ղարաբաղցի, ում դուր չի գալիս, որ Հայաստանը ներկայացնող մարդն այդքան քծնում է այլ պետության ղեկավարի։ Ու կապ չունի, թե դա կլինի Պուտի՞նը, Օբամա՞ն, թե՞ Օլանդը։
Բայց դե, Սերժ Սարգսյանն այլ ձև չգիտի։ Նրա համար քաղաքականության մեջ կան հաճախորդներ և տերեր։ Եթե տեր ես, քեզ են քծնում, իսկ եթե հաճախորդ, ապա դու պետք է քծնես։
«Ընդդիմադիրների» հետ շփվելիս ՀՀԿ ղեկավարն իրեն տեր է զգում։ Յուվեցիկարոների հետ շփվելիս նույնպես տեր է զգում։ ՀՀԿ–ականների հետ շփվելիս ի պաշտոնե է տեր զգում։ Իսկ ահա Պուտինի մոտ հաճախորդ է զգում։ Թե ինչից և ինչու է վախենում, դժվար է ասել (Ֆրեյդը կիմանա), բայց այդքան շնորհակալություն հայտնելն արևելյան ու մահմեդական տիպի շողոքորթության ոճ է, որը հարիր չէ աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգի ներկայացուցչին։
Պուտինից անհարմարության աստիճանի շնորհակալություն հայտնելը նոր չէ Սարգսյանի մոտ։ Ամենամազալուն և ՀՀ քաղաքացիների համար նվաստացուցիչը երկու տարի առաջ էր, երբ «եվրաասոցացվող» և ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ս. Սարգսյանը սեպտեմբերի 3–ին դեմքի անհասկանալի արտահայտությամբ հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին։ Այդ հայտարարությանը զուգահեռ՝ նա ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Պուտինին շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ իրեն Կրեմլում ընդունել են։ Այսինքն, պետության ղեկավարի կարգավիճակ ունեցող մարդը շնորհակալություն է հայտնում մեկ այլ, թեկուզև՝ գերտերության ղեկավարին այն բանի համար, որ իրեն ընդունելության են արժանացրել։

Էս ամենին ի՞նչ անուն դնես։
Սամվել Խաչագողյան