Լրահոս

17.11.2009 15:35


Լևոն Զուրաբյան. «Ակնարկը շատ պարզ է՝ մի՛ փնտրիր լեգիտիմություն դրսում, փնտրի՛ր լեգիտիմություն ներսում»

Լևոն Զուրաբյան. «Ակնարկը շատ պարզ է՝ մի՛ փնտրիր լեգիտիմություն դրսում, փնտրի՛ր լեգիտիմություն ներսում»

-Ցանկացած առակ թույլ է տալիս տարատեսակ մեկնաբանություններ անել,- «Հայացք» ակումբում «7օր»-ին ասել է «Հայ ազգային կոնգրեսի» համակարգող Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով տարածված այն կարծիքը, որ նոյեմբերի 11-ի ելույթում հիշատակված Եղիազար Այնթապցու օրինակը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հստակ գործարքի առաջարկ է։

Լ. Զուրաբյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում ինքն այդպիսի առաջարկ չի տեսել, իսկ Եղիազար Այնթապցու դրվագը թեև հստակ պատմական իրողություն է, բայց կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում առակի դեր է կատարում։

ՀԱԿ համակարգողը ներկայացրել է այդ «առակի» սեփական մեկնաբանությունը.

-Ընդ որում, ես չունեմ ճշմարտության մենաշնորհ, և չեմ կարող ասել, որ իմ մեկնաբանությունը միակ ճիշտն է, բայց կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի ակնարկը հետևյալն էր՝ Սերժ Սարգսյանն այսօր վարում է սեփական ժողովրդի դեմ պատերազմ և զբաղված է նրանով, որ իր լեգիտիմությունը փնտրում է արտասահմանում, մինչդեռ ճիշտ կլիներ, որ ինքը փորձեր իր լեգիտիմությունը փնտրել Հայաստանում, փորձեր շահել հայ ժողովրդի նորմալ վերաբերմունքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը