Լրահոս

05.02.2011 11:52


Ստեփան Դանիելյան. «Երկպալատանի խորհրդարանը հերթական անհեթեթ գաղափարն է»

Ստեփան Դանիելյան. «Երկպալատանի խորհրդարանը հերթական անհեթեթ գաղափարն է»

ՀՀ խորհրդարանը երկպալատանի դարձնելու վերաբերյալ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը «շատ փայլուն» է գնահատել.

-Ինչո՞ւ՝ որովհետև դա լրացուցիչ բիզնեսի աղբյուր է, և պատկերացրեք՝ պատգամավոր դառնալն ինչ արժե Հայաստանում։ Եթե դրան գումարվի արդեն սփյուռքից պատգամավորներ, գները կբարձրանան։ Եվ երկրորդը՝ վերահսկողության մեխանիզմներ չի լինի։ Բավական եկամտաբեր գաղափար է,-ասել է նա և հավելել, թե պետության մասին այսպես թե այնպես ոչ ոք չի մտածում, խորհրդարանն էլ, միևնույն է, պետության հետ որևէ առնչություն չունի, ու ամեն մեկն իր մասին է մտածում։

Երբ ամբողջ քաղաքականությունը ձախողվում է, ամեն անգամ մի որևէ անհեթեթ գաղափար է մտցվում շուկա՝ Հայաստան աշխարհ, Դիլիջանը բիզնես կենտրոն, բանկային կենտրոն.

-Հիմա սա հերթական այդպիսի գաղափարն է հասարակության ուշադրությունը շեղելու համար։ Իհարկե, դա անհեթեթություն է։

Ընտրությունների հետ այս հայտարարությունը, ըստ նրա, կապել հարկավոր չէ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այս իշխանությունների քայլերի մեջ խոր պատճառներ փնտրել հարկավոր չէ։

-Դա շատ կենցաղային, պահի տակ որոշում է, որովհետև որևէ որոշման քննարկման, մշակման և ընդունման մեխանիզմ Հյաստանում գոյություն չունի, ինչ-որ մեկն ինչ-որ բան է ցանկանում, հետո ինչ-որ մեկը դա բարձրաձայն ասում է։ Ընդամենը,-ասել է նա։

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ այդ հայտարարությունը, իհարկե, իրականություն չի դառնա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը