Լրահոս

17.11.2009 15:01


Հայկազուն Ալվրցյան. «...հայ–թուրքական սահմանի բացումն Արևմուտքի համար դարձել է գերխնդիր»

Հայկազուն Ալվրցյան. «...հայ–թուրքական սահմանի բացումն Արևմուտքի համար դարձել է գերխնդիր»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանն ասել է, որ եթե Վերին Լարսի ճանապարհը չբացվի, շատ հավանական է, որ այն աստիճանաբար կորցնի նշանակությունը, ինչը՝ բնականաբար ձեռնտու չէ Ռուսաստանին, հատկապես այն դեպքում, երբ տարածաշրջանային մնացած խաղացողները՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, նոր հաղորդակցության ուղիների հնարավորություններ են փնտրում։ Նրա խոսքերով՝ ռուս-վրացական պատերազմից հետո Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը Արևմուտքի համար դարձել է գերխնդիր։ Հայկազուն Ալվրցյանը նշել է նաև, որ Հայաստանի և Թուքիայի միջև սահամանի բացումը իր հետ նոր զարգացումներ է բերելու, մասնավորապես, եթե ոչ այս տարի, ապա մյուս տարվա սկզբներին ակնատես կլինենք հայ-ադրբեջանական սահմանի բացման արևմտյան նախաձեռնությանը։

-Եթե հայ-ադրբեջանական սահմանը չբացվի, արևմուտքի համար հայ-թուրքական սահանի բացումը իմաստ չի ունենա,-ասել  է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը