Աշխարհ

07.09.2015 13:20


Թուրքական մաֆիան սիրիացի փախստականներին ծակծկված նավակներ է վաճառում (տեսանյութ)

Թուրքական մաֆիան սիրիացի փախստականներին ծակծկված նավակներ է վաճառում (տեսանյութ)

«Վեստի»–ի թղթակից Անաստասիա Պոպովան ռեպորտաժ է պատրաստել՝ ցույց տալով, թե ինչերի միջով են ստիպված լինում անցնել պատերազմից փախչող մարդիկ՝ իրեն ձևացնելով սիրիացի փախստական։

Եվրոպա տանող ճանապարհը սիրիացի փախստականների, իսկ ավելի ճիշտ՝ ոչ աղքատ գաղթականների համար սկսվում է Սիրիայի և Թուրքիայի միջև գտնվող լեռնային Իդլիբ ծայրագավառից։

Երկու երկրներն այստեղ իրարից բաժանում են ձիթենիներով ծածկված բլուրները։ Յուրաքանչյուր 100 մետրը մեկ տեղակայված են հսկիչ աշտարակներ։

Մարդիկ սկսում են այդ տարածքով շարժվել գիշերը կամ արևածագին։ Մաքսանենգները զգուշացնում են՝ նկարահանելն արգելվում է. եթե ընկնեն թուրքական բանակի ձեռքը, կմեղադրվեն փախստականների տեղափոխման կամ, որն ավելի վատ է՝ «Իսլամական պետությանը» հանցակցելու մեջ։

«Սահմանը ներկայումս փակ է. օրինական ճանապարհով ոչ ոք չի կարող հատել այն։ Վերջերս սահմանապահները կրակահերթ էին բացել երեխան գրկին մի աղջկա ուղղությամբ, որոնք մահացան Թուրքիայում»,–պատմում են փախստականները։

Հունգարիայի սահման շարժվողներն առաջին հերթին իրենց հետ վերցնում են ամենակարևորը՝ գումար, որը մտցնում են կոշիկների մեջ։

Այս սահմանին մաքսանենգությամբ են զբաղվել միշտ. պոմպով նավթ են քաշել, ծխախոտ, սննդամթերք տեղափոխել, իսկ հիմա՝ նաև մարդկանց՝ 6–7–հոգանոց խմբերով։

Այս երթուղով գնացել են աֆղաններ, պակիստանցիներ, իրաքցիներ ու իրանցիներ, բայց փախստականի կարգավիճակ Եվրոպայում տալիս են միայն սիրիացիներին, որովհետև միայն Սիրիայում է պաշտոնապես պատերազմ հայտարարված։ Քաղաքացիության խնդիրն էլ մի օրվա ընթացքում լուծում են Ստամբուլում։ Օրինակ՝ եթե մարդը եկել է Իրաքից, Պաղեստինից, թեկուզ՝ Ֆրանսիայից, և ցանկանում է սիրիական անձնագիր, ապա 800 դոլարով այն կսարքեն նրա համար։

Նշանակված վայրերում երեկոյան 20-30 տաքսի է ժամանում։ Մինչև մոտակա քաղաք մեքենայով մեկուկես ժամ է տևում։ Մեքենաները շարժվում են գիշերը։ Ավտոբուսային կանգառում տոմսերը վաճառվում են արագ՝ առանց ավելորդ հարցերի։ Մինչև Բոդրում կամ Իզմիր 18 ժամ է։
Նրանք, որոնց բյուջեն սահմանափակ չէ, թռչում են Ստամբուլի օդանավակայանից։

Ժամանակին զբոսաշրջային Իզմիրը ներկայումս վերածվել է Մերձավոր Արևելքի փախստականների ուխտատեղիի։ Հուշանվերների փոխարեն այստեղի խանութներում վաճառում են փրկարարական ժիլետներ՝ սկսած 20 լիրայից։

Իզմիրի կենտրոնը թուրքական մաֆիայի ձեռքում է։ Շուկան բաժանված է 19 «բոսերի» միջև։ Նրանցից ոմանց սիրիացիների ճակատագիրը չի մտահոգում. նավակները գերծանրաբեռնում են, որոնք հաճախ լինում են անցքերով կամ չաշխատող շարժիչներով։ Ավելի հուսալի վիճակում գտնվողները թանկ են՝ տեղի համար 1 200 դոլար. դրանք առնվազն 40 մարդ են տեղավորում, 2 500 դոլարով կարելի է տեղավորվել քիչ ավելի մեծ նավակում, 5 000–ով՝ փոքր նավում՝ նախատեսված 10 հոգու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը