Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր «Հայացք» ակումբում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ ասել է.
-Ես հաճույքով կմեկնաբանեի քաղաքակա՛ն հայտարարությունը։ Ցավոք, արված հայտարարությունը որսկանի հայտարարություն է, որսորդի բառապաշար է, որը քաղաքականության մեջ մենք չենք հասկանում, քանի որ սաֆարիների չենք մասնակցել։
Հիշեցնենք, որ ՌոբերտՔոչարյանը, մեկնաբանելով իր հասցեին ԼևոնՏեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքները, հայտարարել էր, թե դրանքաբսուրդայինեն։
«Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում իմ մասին հիշատակումների փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը ես դարձա Աֆրիկայում մի քանի ամիս առաջ: Երեկոյան, խարույկի մոտ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների որսի սուր դեպքերի մասին պատմություններ: Խոսումէինառյուծների, ընձառյուծների, ցլերիևփղերիուժի, ճարպկությանևվտանգավորությանմասին: Ներկաներիցմեկը՝միեվրոպացի, ամենպատմությունիցհետոհոգոցէրհանումևհավելում, թեամենավտանգավորևուժեղկենդանինարջնէ: Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչու է արջը նրան այդպես տպավորել: Պարզվեց, որ 5 տարիառաջորսիժամանակարջընրանբավականջարդելէ: Հավանաբար, ես ինչ-որ կերպ ոգեշնչումեմ Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ինձ հաճախ է հիշում»,- մասնավորապես նշել էր Ռ. Քոչարյանը՝ հավելելով, որ ԼևոնՏեր-Պետրոսյանիհիմարություննարժանիէմիայնարհամարհանքի։
ՀԱԿ համակարգողի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր «Հայացք» ակումբում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ ասել է.
-Ես հաճույքով կմեկնաբանեի քաղաքակա՛ն հայտարարությունը։ Ցավոք, արված հայտարարությունը որսկանի հայտարարություն է, որսորդի բառապաշար է, որը քաղաքականության մեջ մենք չենք հասկանում, քանի որ սաֆարիների չենք մասնակցել։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը, մեկնաբանելով իր հասցեին Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքները, հայտարարել էր, թե դրանք աբսուրդային են։
«Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում իմ մասին հիշատակումների փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը ես դարձա Աֆրիկայում մի քանի ամիս առաջ: Երեկոյան, խարույկի մոտ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների որսի սուր դեպքերի մասին պատմություններ: Խոսում էին առյուծների, ընձառյուծների, ցլերի և փղերի ուժի, ճարպկության և վտանգավորության մասին: Ներկաներից մեկը՝ մի եվրոպացի, ամեն պատմությունից հետո հոգոց էր հանում և հավելում, թե ամենավտանգավոր և ուժեղ կենդանին արջն է: Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչու է արջը նրան այդպես տպավորել: Պարզվեց, որ 5 տարի առաջ որսի ժամանակ արջը նրան բավական ջարդել է: Հավանաբար, ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ինձ հաճախ է հիշում»,- մասնավորապես նշել էր Ռ. Քոչարյանը՝ հավելելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմարությունն արժանի է միայն արհամարհանքի։
7or.am