Մեկնարկեցին «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած հայերեն լեզվի դասընթացները
Այսօր ԱԳՆ-ում մեկնարկեցին ՀՀ արտգործնախարարի տիկնոջ՝ Նատալյա Նալբանդյանի գլխավորած «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած հայերեն լեզվի դասընթացները օտարերկրյա դիվանագետների եւ նրանց ընտանիքների համար:
Առաջին դասընթացին ներկա էին երկու տասնյակից ավելի դիվանագետներ եւ նրանց ընտանիքների անդամներ:
Հայերեն լեզվի դասընթացները Հայաստանում ապրող օտարերկրացիների համար նաեւ լավ հնարավորություն են առավել մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ ավանդույթներին:
Այս տարվա սեպտեմբերին հիմնադրված ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է դյուրացնել արտասահմանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքների ինտեգրումը հայաստանյան կյանք: