Տնտեսական

24.09.2010 19:02


«Orange»–ը մեկնարկել է iPhone 4–ի վաճառքը Հայաստանում

«Orange»–ը մեկնարկել է iPhone 4–ի վաճառքը Հայաստանում

Սեպտեմբերի 24-ին «Orange» ընկերությունը Հայաստանում հայտարարել է iPhone 4-ի պաշտոնական վաճառքի մասին։ Այսուհետ  iPhone 4-ը «Orange»-ի խանութներում կարելի է ձեռք բերել հատուկ iPhone-ի համար մշակված սակագնային պլաններով։

iPhone 4-ն առանձնանում է FaceTime ծրագրով, որի շնորհիվ տեսազանգի երազանքն իրականություն է դառնում։ Այն աչքի է ընկնում Apple-ի նորագույն Retina էկրանով, որը հեռախոսի համար երբևէ ստեղծված ամենաբարձր կետայնության էկրանն է, ինչն ապահովում է տեքստի, պատկերի ու տեսանյութի գերազանց որակ։

Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ այսօր «Orange» ընկերության տնօրեն Բրունո Դյութուան նշել է, որ համագործակցության շնորհիվ բաժանորդներին առաջարկվում է մրցունակ գին և մեծ առավելություններ տվող սակագնային պլաններ։  Բ. Դյութուան կարևոր է համարել նաև այն փաստը, որ այսօր Հայաստանը կարողանում է միանալ «Orange»-ի մյուս երկրներին։

«Orange» ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը նշել է, որ iPhone 4-ը տեսազանգի հնարավորություն ունի ինչպես Հայաստանում, այնպես Հայաստանից դուրս գտնվող iPhone 4-ից օգտվողների համար։

«Orange Armenia» ընկերության վաճառքի տնօրենի խոսքերով՝ iPhone 4-ում տեղադրված է աշխարհի առաջատար բջջային օպերացիոն համակարգը՝ iOS 4-ը, որը ներառում է ավելի քան 100 նոր հնարավորություններ։

iPhone 4-ը կարելի է ձեռք բերել «Orange Armenia» ընկերության վաճառքի կենտրոններից՝ 305 000 և 360 000 դրամով, ամեն ամսվա բաժանորդագրության հետ միասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը