Լրահոս

17.11.2009 13:00


Քվեարկում էին մահացած պատգամավորի փոխարեն

Քվեարկում էին մահացած պատգամավորի փոխարեն

ԱԺ չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական քառօրյայում Հանրապետական խմբակցության պատգամավորները ևս մեկ անգամ աչքի ընկան իրենց ունակությունների ցուցադրմամբ: Երկուշաբթի օրը քննարկված հարցերի քվեարկությունների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Պուրտոյանը ջանասիրաբար քվեարկում էր բացակա պատգամավոր Նահապետ Գևորգյանի փոխարեն: Նկատենք նաև, որ Պուրտոյանի հաճախակի բացակայությունների ժամանակ Ն. Գևորգյանն էլ նույն ջանասիրությամբ քվեարկում է Պուրտոյանի փոխարեն: «7օր»-ը բազմիցս է ամրագրել այդ տեսարաններններն ու ցուցադրել ընթերցողներին:

Ի դեպ, ուրիշի փոխարեն քվեարկելուց անմասն չէր մնում նաև պատգամավոր Սեյրան Սարոյանը: Այս դեպքում, սակայն, պատգամավորը քվեարկում էր բոլորովին վերջերս դժբախտ պատահարի զոհ դարձած Մելիք Գասպարյանի փոխարեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը