Քաղաքական

04.09.2015 12:51

Ադրբեջանական սահմանամերձ շատ գյուղերում խուճապ է

Ադրբեջանական սահմանամերձ շատ գյուղերում խուճապ է

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին արհեստածին լարվածություն է ստեղծվել, որի հեղինակն Ադրբեջանն է:

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով դիմում է սադրանքների, արկածախնդրության. այդ երկրի ԱԳՆ–ն մի քանի օր առաջ կեղծ հաղորդագրություն էր տարածել միջազգային մարդասիրական թեմայով։

–Եվ դա այն նույն ժամանակ, երբ իրենց զինվորականները սահմանին մարտական դիրքերում սադրում էին իրավիճակը: Նրանց զինվորականները վրանների մեջ «հարսանիք» էին արել ու դա օգտագործեցին, որ մեր բնակավայրերի վրա կրակեն,–ասել է Ա. Հովհաննիսյանը:

Հայկական ԶՈւ–ն էլ պատասխան գործողությունների է դիմել, և արդյունքն էլ այն է, որ ադրբեջանական սահմանամերձ շատ գյուղերում խուճապ է ստեղծվել։

–Ծանր վիճակ է. շատերն արգելապատնեշներ են կառուցում, որ խուճապի դեմն առնեն,-հավելել է Ա. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։