Աշխարհ

04.09.2015 12:10


ՌԴ–ն առաջարկում է ևս մեկ կոալիցիա ստեղծել ահաբեչության դեմ պայքարելու համար

ՌԴ–ն առաջարկում է ևս մեկ կոալիցիա ստեղծել ահաբեչության դեմ պայքարելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ահաբեկչության դեմ պայքարի նպատակով ևս մեկ կոալիցիա ստեղծել: Այդ մասին տեղեկացնում է «Газета.Ru»-ն»:

«Մենք իսկապես ցանկանում ենք ստեղծել միջազգային կոալիցիա, որի նպատակը կլինի ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը: Այդ նպատակով մենք մի շարք խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ամերիկյան գործընկերների հետ», - ասել է Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ հեռախոսազրույցի ժամանակ այդ հարցը քննարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Բացի այդ, հարցը քննարկվել է նաև Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Եգիպտոսի իշխանությունների հետ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ գլխավորությամբ «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիային ՌԴ միանալուն, ապա Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի օրակարգում նման հարց չկա: ՌԴ նախագահը նշել է, որ իր երկիրն առանց այդ էլ բավականին լուրջ տեխնիկական և ռազմական օգնություն է տրամադրում Սիրիային, և կատարում է ռազմական պայմանագրերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը