Տնտեսական

03.09.2015 14:35


ՀԷՑ-ը պահանջում է սնանկ ճանաչել «Նաիրիտը». աշխատակիցները դատարանի մոտ էին (լրացված)

ՀԷՑ-ը պահանջում է սնանկ ճանաչել «Նաիրիտը». աշխատակիցները դատարանի մոտ էին (լրացված)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն այս տարվա ապրիլի 7-ին դիմել էր դատարան՝ պահանջով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ն, որը ռուսական ընկերությանը 1 մլրդ 200 մլն դրամ է պարտք։ Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀԷՑ-ի ներկայացրած հայցի երկրորդ դատական նիստը։

Նախքան նիստի մեկնարկը՝ դատարանի շենքի մոտ են հավաքվել գործարանի նախկին աշխատակիցները՝ պահանջելով վերագործարկել «Նաիրիտը» և թույլ չտալ գործարանի սնանկացումը։

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել էր, որ Կառավարությանը ձեռնտու չէ «Նաիրիտի» սնանկացումը։

–Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության սնանկացումը, որովհետև դա բերելու է մեծ ֆինանսական խնդիրների` կապված անվտանգության և այլնի հետ: Ես պատասխանատու հայտարարում եմ՝ դա այդպես չէ: Մենք ամեն ինչ արել և անում ենք, որ գործարանը վերագործարկվի... Դա շարքային ֆաբրիկա չէ, որի լուծարման հետ կապված՝ այսօր որոշում կայացվի, և վաղը սկսվի լուծարումը,–ԱԺ–ում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ արդյունքների ներկայացման ժամանակ ասել էր նախարարը։

***

Քիչ առաջ նաիրիտցիների հետ զրույցից տեղեկացանք, որ դատական նիստը հետաձգվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը