Եգիպտոսն օրական ավելի քան 300 մլն դոլար է կորցնում
Եգիպտոսում քաղաքական ճգնաժամի հետևանքով առաջացած տնտեսական կորուստը օրական կազմում է ամենաքիչը 310 մլն դոլար։
Ինչպես տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները, այսպիսի հայտարարություն են արել «Credit Agricole» ֆրանսիական ֆինանսական խմբի սաուդյան ստորաբաժանման փորձագետները։
Փորձագետները կարծում են, որ հակակառավարական զանգվածային բողոքի գործողությունների սկզբից ի վեր Եգիպտոսը կորցրել է 3,1 մլրդ դոլար։
«Credit Agricole»-ը այս տարվա Եգիպտոսի տնտեսության աճի իր կանխատեսումը նախորդ տարվա 5,3%-ից իջեցրել է մինչև 3,7%։
Բանկի փորձագետները նաև կարծում են, որ եգիպտական ֆունտը կարժեզրկվի շուրջ 20%-ով, ուստի նրա փոխարժեքը այժմյան՝ 1 դոլարին համարժեք 5,85 ֆունտ ստեռլինգից կնվազի մինչև 1 դոլարի դիմաց 7 ֆունտ ստեռլինգի։
Փորձագետներն ընդգծում են, որ Եգիպտոսում զանգվածային անկարգությունները ճգնաժամ են ստեղծել տնտեսության հատկապես զբոսաշրջության ճյուղում, որին բաժին է հասնում ՀՆԱ-ի 6%-ը։