Քաղաքական

02.09.2015 16:49

Ուորլիք. «ՏԻՄ ընտրությունները չեն ազդի բանակցային գործընթացի վրա»

Ուորլիք. «ՏԻՄ ընտրությունները չեն ազդի բանակցային գործընթացի վրա»

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերին Նյու Յորքում՝ քննարկելու 2015 թվականին երկու երկրի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը տեղեկացնում է, որ «AzerNews»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Համանախագահները երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը կկազմակերպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Մենք կքննարկենք նախարարների հետ ավելի ուշ այս տարվա ընթացքում նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունը»,- հայտնել է Ուորլիքը:

Համանախագահը տեղեկացրել է, որ իրենք նախատեսում են աշնանն այց կատարել տարածաշրջան, սակայն այցի հստակ ժամկետները դեռ նախանշված չեն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարցին՝ Ուորլիքը նշել է, որ դրանք որևէ կերպ չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացքող խաղաղ բանակցային գործընթացի վրա:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։