Լրահոս

17.11.2009 12:09


Աուդիտորի որակավորման վկայական է տրվել տասը դիմորդի

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման հերթական  քննության արդյունքները: Քննությանը մասնակցած 16 դիմորդներից որակավորվել են  վեցը: Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել որակավորման վկայական շնորհել նաև Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 4 դիմորդի'  ներկայացված փաստաթղթերի հիման վրա: 
2009 թվականի ընթացքում անցկացվել է աուդիտորների որակավորման ընդհանուր թվով 6 քննություն, որոնց արդյունքներով  որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել  22 դիմորդի:

Հայաստանի Հանրապետությունում ս. թ. նոյեմբերի 17-ի դրությամբ որակավորման վկայական  ունի 106 աուդիտոր:

Այս խորագրի վերջին նյութերը