Անդրանիկ Նիկողոսյան. «Եթե «Գրքի տան» փոխարեն ՄՀՀ–ում կազինո բացեի՝ այդքան քննադատության չէի արժանանա»
ՀՀ տարբեր բնակավայրերում ռուսերենի դասընթացների ծրագրի նախաձեռնությունը, որը սկսվել է դեռ երկու տարի առաջ, պատկանում է ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունների նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին: Օրերս մամուլից տեղեկացանք, որ սեպտեմբերից վերսկսվելու են դասընթացները: Թե ի՞նչ է նախատեսվում այս տարվա ծրագրով՝ փորձեցինք պարզել Անդրանիկ Նիկողոսյանից:
-Պարոն Նիկողոսյան, դասընթացների հանդեպ հետաքրքությունը միտում ունի մեծանալո՞ւ, թե՞ նվազման:
-Անշուշտ՝ աճի, այն էլ շեշտակի, քանի որ մոտ երկու հարյուր հազար դիմում ունենք ստացված: Իսկ եթե հաշվի առնենք, որ ծրագրում ընդգրկվում են 18 տարին լրացած քաղաքացիները, քանի որ նպատակ չենք հետապնդում հանրակրթական դպրոցների հետ մրցակցելու, այլ՝ իրար փոխլրացնելու, ուստի պատկերացնում եք, թե չափահաս բնակչության ինչպիսի շոշափելի հատվածն է հետաքրքրված այս դասընթացներով: Նշանակում է՝ մենք էլ պետք է շեշտակիորեն ընդլայնենք մեր ծրագիրը. նոր տարածքներ տրամադրենք, գրականությամբ ապահովենք, ուսուցիչների քանակն ավելացնենք, որպեսզի սեպտեմբերի 15-ից սկսենք աշխատանքները:
-Գուցե դասընթացներն անվճար են՝ դրա՞ համար են դիմողները շատ:
-Դասընթացներն են անվճար, մարդու ժամանակն էլ հո թա՞նկ է: Փորձեք անվճար չինարեն դասավանդել (աշխարհի ամենամեծաթիվ բնակչություն ունեցող գերտերության լեզուն), տեսեք քանի՞ դիմում կլինի: Փաստ է, որ թե՛ պատմականորեն, և թե՛ ներկայիս ինտեգրացիոն գործընթացների համատեքստում, մեր հայրենակիցները սերտորեն կապված են ՌԴ-ի հետ. սկսած աշխատանքիային միգրանտներից, վերջացրած ՌԴ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցողները: Ավելին, ԵԱՏՄ աշխատանքային լեզուն ռուսերենն է: Տեղյակ եք նաև, որ ՌԴ-ում թե՛ աշխատանքի իրավունք ստանալու, թե՝ ՌԴ քաղաքացիություն, ռուսերենի իմացության նվազագույն պահանջ է սահմանված, ինչի համար մերոնցից շատերը ստիպված են լինում նոր միջավայրին դեռ չհարմարված, ժամանակ ու միջոցներ ծախսել՝ դասընթացների հաճախել: Իսկ դրանից հետո պարզ չէ. կկարողանա՞ն հաղթարահել նվազագույն պահանջները, թե՞ ստիպված կլինեն վերադառնալ հայրենիք: Իսկ ՀՀ-ում ստացված հավաստագիրն առանց խոչընդոտի անցնում է ՌԴ-ում: Ի դեպ, որոշ կեղծ հայրենասերներ մի տեսակ ծանր են տանում, թե ինչու պետք է ԵԱՏՄ անդամ երկրների հետ հարաբերվելու համար ռուսերեն սովորենք, թող իրենք հայերեն սովորեն: Եթե Հայաստանն այնքան հզորանա, որ հայերենն էլ դառնա միազգային կառույցների պաշտոնական կամ հաղորդակցության լեզու, հրաշալի կլինի, բայց ինչպե՞ս հզորանաս, երբ համաշխարհային հանրության հետ նորմալ հաղորդակցվել չկարողանս: Եթե հայերենը դրսում քեզ չի օգում անկաշկանդ շփվելուն, թարմ տեղեկատվությունն առաջին աղբյուրից անմիջապես ստանալուն, ապա անճարակությունն է ստիպում նսեմացված զգալ ու ինքդ քո ձեռքով նսեմացնել մայրենիդ և ուրիշի լեզվին առավելություն տալ: Մենք միշտ մի ծայրահեղությունից մյուսն ենք ընկնում: Կա՛մ պարփակվում ենք ու՝ «Մենք ենք, մեր սարերը» կեցվածք ընդունում, կա՛մ էլ օտարամոլության գիրկն ընկնում, սեփական սարերը թողում ու գնում ուրիշի դաշտերը երկրպագում: Կարծես միջին վիճակ չկա, որ առավելագույնս պահպանենք ու զարգացնենք մեր արժեքները, զուգահեռաբար՝ աշխարհի արժեքավորը վերցնելով: Ազգայինն ու համամարդկայինը չհակադրենք, այլ՝ համադրենք:
-Վախենում են՝ ռուսերենի իմացությունը հայերենը մղի երկրորդ պլան, արդյունքում՝ ինքնիշխանությունից աստիճանաբար հրաժարվենք:
-Իսկ ինչո՞ւ անգլերենը վտանգավոր չենք համարում: Ընդհակառակը. ողջունելի է, որ անգլերենի իմացության ընդհանրական մակարդակը հասարակության շրջանում էապես բարձրացել է, բայց ինչո՞ւ ենք ռուսերենի հարցում անհանգստացած: Գուցե որոշ քաղաքական շրջանակնե՞ր են դա արհեստականորեն սրում:
Ի դեպ. Հնդկաստանը շուրջ երկու դար Բրիտանիայի գաղութն էր: Անկախությունից հետո որոշում կայացվեց որ նոր՝ 1965թ.-ին ընդունվելիք սահմանադրությամբ պետք է ամրագրել, որ պետական լեզուն հինդին է, իսկ անգլերենն այլևս կլինի օժանդակ լեզու: Բայց շատերը դժգոհեցին այս հարցում, իսկ Ինդիրա Գանդին, որ դեռ վարչապետ չէր, այլ պառլամենտի պատգամավոր, ամենակատաղի ընդդիմացողներից էր: Նա պնդում էր, որ տեղից էլ երկիրը Բրիտանիայի լծի տակից դուրս է եկել ոչ բարվոք վիճակում, եթե անգլերենից հրաժարվեն, աշխարհի զարգացումներից տասնամյակներով հետ կմնան, քանի որ բնագրից չեն կարողանա կարդալ համաշխարհային գրականություն ու արտերկրից ստացվող ինֆոմացիան չի լինի հասու ժողովրդի լայն շերտերին: Քանի տարի ու որքան գումար հարկավոր կլինի, որպեսզի անհրաժեշտ նյութերը թարգմանեն ու հանրությանը հասցնեն: Եվ այդ տեսակետը հաղթեց, ու թեպետ Հնդկաստանի անկախացումից անցել է շուրջ յոթ տասնամյակ, բայց մինչ օրս անգլերենը ոչ միայն դիրքերը չի զիջել, այլ շարունակում է հինդիի հետ միասին լինել պետական լեզու: Ի՞նչ է՝ դրանով Հնդկաստանը վտանգե՞ց իր անկախությունը:
Իսկ մենք մեր կեղծ հայրենասիրության ձեռքը կրակն ենք ընկել: ԽՍՀՄ-ից դուրս գալու ձգտումը, անկախություն ստանալու երազանքը հակառուսական հիստերիայի չպետք է վերածել։
Ցավով պետք է նշեմ, որ ներկայումս որոշ ուժեր երկրում տիրող օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարությունները փորձում են ատելության վերածել ու ուղղորդել ՌԴ-ի դեմ, կարծես անցյալի դառը փորձը դաս չի եղել ոմանց:
-Ռուսերենի դասընթացներն անցկացվում են ոչ միայն տարբեր պետական կառույցներում, այլև՝ «Ռուսական գրքի տներում»: Բայց մամուլում կարծիք է շրջանառվում, որ վերջիններս անգործության են մատնված, կպարզաբանե՞ք:
-Նման կարծիք արտահայտողներից ո՞վ է մտել «ռուսական գրքի տներ», որպեսզի տեղում տեսներ՝ անգործությա՞ն են մատնված, թե՞ ոչ: Դրանք մշակութային օջախների կարգավիճակ ունեն, սոսկ գրախանութներ կամ գրադարաններ չեն: Էլ չեմ խոսում, որ մեր հազարավոր հայրենակիցներ այդտեղ մասնակցում են ռուսերենի դասընթացների: «Գրքի տուն» եմ բացել ու այդքան քննադատվել, հավանաբար պիտի Մարզահամերգային համալիրում կազինո բացեի, որպեսզի՝ «մեր ժամանակի հերոս», ճարպիկ մարդ որակվեի: Գուցե սա է օրվա հրամայականը, բայց նաև մշակույթի օջախներ բացելով պիտի աստիճանաբար կոտրենք արատավոր մտածելակերպը:

7or.am