Օբաման չի բացառել Իրանի հետ համաձայնագրի խափանման դեպքում ռազմական գործողության հավանականությունը
ԱՄՆ Կոնգրեսի կողմից «վեցնյակի» և Իրանի միջև միջուկային ծրագրի վերաբեյալ ձեռք բերված համաձայնագրի խափանման դեպքում վերջին տարբերակը կարող է դառնալ ռազմական գործողությունը: Այս մասին «Forward» ամսագրի լրագրողի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ ոչ թե իր նախագահության ժամկետին, այլ հաջորդ վարչակազմի ժամանակ:
«Պայմանագիրը չեղարկվելու դեպքում, ըստ տրամաբանության, եթե մենք ցանկանում ենք կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռք բերումը, որևէ պահի վերջին հնարավորություն կարող են դառնալ ռազմական գործողությունները», - ասել է Օբաման` կոչ անելով պայմանագիրը քննարկելիս հաշվի առնել այդ հանգամանքը:
Նա նաև նշել է, որ պայմանագրի չեղարկման դեպքում պետք չէ ակնկալել, որ չինացիները, ռուսները, հնդիկները կամ ճապոնացիները համաձայնվեն շարունակել պահպանել պատժամիջոցային ռեժիմն Իրանի նկատմամբ:

7or.am