Կիսանախագահական համակարգն ու ինքնասպանված կուսակցությունները
Ժամանակին, երբ «Հանրային խորհուրդ» կոչված կառույցը ոմանք անվանում էին «Հասարակաց տուն», անկեղծ ասած, այդ բնորոշումն ինձ զայրացնում էր: Հիմա էլ առանձնապես սրտովս չէ նման բնորոշումը, բայց այդ խորհուրդ կոչվածն իր ղեկավարի հետ իրենց դրսեւորած վարքագծով ապացուցում են նախկինում այլոց կողմից արտահայտած բնորոշման իրավացիությունը:
Ընդհանրապես, ի՞նչ կապ ունի հիմնականում բառադի-սպասարկուներով համալրված այս խորհուրդը հայ հանրության հետ:
Տիգրան Կարապետիչն իր ԱԼՄ-ով ավելի շատ հանրօգուտ գործ արեց, քան էս՝ բազում հանձնաժողովներով ու ենթահանձնաժողովներով համալրված խորհուրդը:
Ժամանակին Կարապետիչն իր 2-3 հաղորդումների միջոցով հասավ նրան, որպեսզի, օրինակ, լուծվի Ջանֆիդա գյուղի ոռոգման խնդիրը: Իսկ ի՞նչ է արել Վազգեն Մանուկյանի գլխավորած խորհուրդը հանրության խնդիրները լուծելու համար: Ոչինչ:
Հանրային մեծ հնչեղություն ունեցող բոլոր հարցերի ժամանակ «Հասարակաց տունը» «սկում» է ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը: Բայց հիմա Վազգեն Մանուկյանն ու սադոյանախառը բալաստը վազում են նախագահական ու իրենց աջակցությունն են հայտնում սահմանադրական չակերտավոր բարեփոխումներին: Այսինքն՝ գործող իշխանության վերարտադրությանը:
Դա, իհարկե, իր գործն է, բայց գոնե Հանրային խորհրդի անդամների ու Սարգսյանի հանդիպումը չներկայացվի որպես «հանրային կոնսոլիդացիա» սահմանադրական աղետալի նախագծի շուրջ: Ամո՛թ է: Եվ ի՞նչ է ասում Վազգեն Մանուկյանը պալատից դուրս գալուց հետո:
«Հիմնավորելու» համար իր աջակցությունը «սահմանադրական» հեղաշրջմանը՝ հայտարարում է, թե կիսանախագահականհամակարգըկործանեցկուսակցությունները:
Եթե ժամանակին ԱԺՄ-ն տրոհվելով բազմացել է՝ վերածվելով մեկ հոգանոց մի քանի կուսակցությունների, ապա այստեղ ի՞նչ կապ ունի կիսանախագահական համակարգը: Ուժերը մինչեւ վերջերս կործանված չէին, գործում էին: Իսկ, ա՛յ, պալատ մտնելու համար հերթի կանգնելով՝ ինքնասպանվեցին: Այն պատճառով, որպեսզի իրենց հավատարմությունը ցույց տան Սերժ Սարգսյանին՝ պաշտպանելով վերջինիս նոր Սահմանադրությունը: Մինչեւ սահմանադրական հանրաքվեն սրանք կավամոր ինքնասպանվեցին, բայց բողոքում են կիսանախագահական համակարգի դեմ:
Արդեն կարելի է պատկերացնել խորհրդարանական համակարգի պայմաններում քաղաքական դաշտի լիակատար ամայացումը, որտեղ կգործի միայն ՀՀԿ-ի տեսքով ԽՄԿԿ-ն:

«Հիմնավորելու» համար իր աջակցությունը «սահմանադրական» հեղաշրջմանը՝ հայտարարում է, թե կիսանախագահական համակարգը կործանեց կուսակցությունները:
Եթե ժամանակին ԱԺՄ-ն տրոհվելով բազմացել է՝ վերածվելով մեկ հոգանոց մի քանի կուսակցությունների, ապա այստեղ ի՞նչ կապ ունի կիսանախագահական համակարգը: Ուժերը մինչեւ վերջերս կործանված չէին, գործում էին: Իսկ, ա՛յ, պալատ մտնելու համար հերթի կանգնելով՝ ինքնասպանվեցին: Այն պատճառով, որպեսզի իրենց հավատարմությունը ցույց տան Սերժ Սարգսյանին՝ պաշտպանելով վերջինիս նոր Սահմանադրությունը: Մինչեւ սահմանադրական հանրաքվեն սրանք կավամոր ինքնասպանվեցին, բայց բողոքում են կիսանախագահական համակարգի դեմ:
Արդեն կարելի է պատկերացնել խորհրդարանական համակարգի պայմաններում քաղաքական դաշտի լիակատար ամայացումը, որտեղ կգործի միայն ՀՀԿ-ի տեսքով ԽՄԿԿ-ն:
Կիմա Եղիազարյան