Իլհամ Ալիև. «Հայաստանն ուզում է պահպանել «ստատուս քվոն» և բանակցությունները վերածել անիմաստ գործընթացի»
Ինչպես տեղեկացնում է «АПА» գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ելույթ է ունեցել։
-Պատմականորեն և միջազգային մակարդակով ընդնունված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է,-ասել է նա։
Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր Հայաստանը նախընտրում է հակամարտության ծավալման ճանապարհը։
-Հայաստանը նախընտրում է գնալ հակամարտության ծավալման ճանապարհով, խախտում է հրադադարի կարգը, զորավարժություններ է անցկացնում գրավյալ տարածքներում, փոխում է տարածքների պատմական անվանումները։ Սա հիմք է տալիս մտածելու, որ Հայաստանն ուզում է պահպանել «ստատուս քվոն» և բանակցությունները վերածել անիմաստ գործընթացի,-ասել է նա։