Լրահոս

01.12.2010 16:40


Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Աստանայում չեն հանդիպի

Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Աստանայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ենթադրյալ հանդիպումը տեղի չի ունենա։

Փորձագետներն արդեն իսկ նշում են, որ հակամարտության կողմեր հանդիսացող երկրների նախագահների և ԵԱՀԿ համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ նման հանդիպում անցկացնելու հավանականությունը հավասար է զրոյի։

Հիշեցնենք, որ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած վերջին այցի հիմնական նպատակներից մեկը Աստանայի հանդիպման համաձայնեցումն էր։ Սակայն այցի վերջում համանախագահները փորձել են խուսափել հստակ պատասխանել լրագրողների այն հարցին, թե այդ հանդիպումն արդյոք կկայանա՞։

Այս խորագրի վերջին նյութերը