Ալեք Ենիգոմշյան. «ՀԱԿ–ի և այսօրվա իշխանությունների միջև էական տարբերություն չկա»
-Առանձին, փոքր թվով տեսակետների հետ հնարավոր է համաձայն լինել, սակայն մեծ մասամբ՝ ոչ։ Սակայն դա չէ էականը։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հերթական անգամ փաստում է, որ նախկին և ներկա իշխանությունների միջև հիմնականում էական ոչ մի տարբերություն չկա թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների գծով, թե՛ Արցախյան հիմնախնդրի կարգավորմնա հարցով, և ընդհանրապես, երևի թե՝ երկրի զարգացման պատկերացումներում։ ՀԱԿ-ի և այսօրվա իշխանությունների միջև էական տարբերություն չկա,- մեկնաբանելով ՀԱԿ ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ «7օր»-ին ասել է ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Միացում» ազգային նախաձեռնության ներկայացուցիչ ԱլեքԵնիգոմշյանը։
Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ին և ինքն իրեն, Ա.Ենիգոմշյանի կարծիքով, իզուր է դասում արձանագրությունների ընդդիմախոսների շարքին, որովհետև դեմ լինելով ընդամենը այդ արձանագրությունների մեկ կետին՝ պատմաբանների հանձնաժողովին, չի նշանակում, թե նա և ՀԱԿ-ը դեմ են արձանագրություններին ընդհանրապես։
Նրա կարծիքով՝ սխալ է նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցը կենտրոնացնում է «հայդատականության» շուրջ, որովհետև դրանով նա փորձում է հարցը բաժանել կա՛մ «հայդատականության», կա՛մ այսօր գոյություն ունեցող Հայաստանի շահերի պաշտպանության։
-Իրականությունն այդպիսին չէ։ Ե՛վ Թուրքիայի հետ սահմանների խնդիրը և Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրված տարածքների խնդիրն այսօրվա Հայաստանից վերացած Հայ դատի խնդիրներ չեն։ Դրանք ամենասերտ ձևով առնչվում են այսօրվա Հայաստանի ներկային ու ապագային։Ինչպես կարելի է պատկերացնել, թե կարելի է պաշտոնապես ճանաչել այսօրվա Հայաստանի և Թուրքիայի սահմանները, միջպետական հարցերում չպահանջել Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, գումարած դրան՝ հանձնել ազատագրված հողերը և ակնկալել, թե դա ոչ մի ազդեցություն չի ունենա «մնացած» Հայաստանի գոյության, ժողովրդի բարոյական վիճակի և երկրի ապագայի վրա,- ընդգծել է Ալեք Ենիգոմշյանը։
Նա նշել է նաև, որ համաձայն է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ «Հայկամավորականներիհամախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության հայտարարությանը։
Ալեք Ենիգոմշյան. «ՀԱԿ–ի և այսօրվա իշխանությունների միջև էական տարբերություն չկա»
-Առանձին, փոքր թվով տեսակետների հետ հնարավոր է համաձայն լինել, սակայն մեծ մասամբ՝ ոչ։ Սակայն դա չէ էականը։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հերթական անգամ փաստում է, որ նախկին և ներկա իշխանությունների միջև հիմնականում էական ոչ մի տարբերություն չկա թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների գծով, թե՛ Արցախյան հիմնախնդրի կարգավորմնա հարցով, և ընդհանրապես, երևի թե՝ երկրի զարգացման պատկերացումներում։ ՀԱԿ-ի և այսօրվա իշխանությունների միջև էական տարբերություն չկա,- մեկնաբանելով ՀԱԿ ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ «7օր»-ին ասել է ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Միացում» ազգային նախաձեռնության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը։
Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ին և ինքն իրեն, Ա.Ենիգոմշյանի կարծիքով, իզուր է դասում արձանագրությունների ընդդիմախոսների շարքին, որովհետև դեմ լինելով ընդամենը այդ արձանագրությունների մեկ կետին՝ պատմաբանների հանձնաժողովին, չի նշանակում, թե նա և ՀԱԿ-ը դեմ են արձանագրություններին ընդհանրապես։
Նրա կարծիքով՝ սխալ է նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցը կենտրոնացնում է «հայդատականության» շուրջ, որովհետև դրանով նա փորձում է հարցը բաժանել կա՛մ «հայդատականության», կա՛մ այսօր գոյություն ունեցող Հայաստանի շահերի պաշտպանության։
-Իրականությունն այդպիսին չէ։ Ե՛վ Թուրքիայի հետ սահմանների խնդիրը և Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրված տարածքների խնդիրն այսօրվա Հայաստանից վերացած Հայ դատի խնդիրներ չեն։ Դրանք ամենասերտ ձևով առնչվում են այսօրվա Հայաստանի ներկային ու ապագային։ Ինչպես կարելի է պատկերացնել, թե կարելի է պաշտոնապես ճանաչել այսօրվա Հայաստանի և Թուրքիայի սահմանները, միջպետական հարցերում չպահանջել Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, գումարած դրան՝ հանձնել ազատագրված հողերը և ակնկալել, թե դա ոչ մի ազդեցություն չի ունենա «մնացած» Հայաստանի գոյության, ժողովրդի բարոյական վիճակի և երկրի ապագայի վրա,- ընդգծել է Ալեք Ենիգոմշյանը։
Նա նշել է նաև, որ համաձայն է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության հայտարարությանը։
7or.am